Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի աշխատողները գործադուլ են անում

Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի աշխատողները  գործադուլ են անում

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի և մյուս արտադրամասերի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում: Պահանջը օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարներն են, աշխատանքային, սոցիալ-կենցաղային վատ պայմանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: Կոմբինատի աշխատակիցներին հանդիպել են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Կոմբինատի տնօրենությունից ոչ ոք աշխատակիցների հետ դեռևս չի հանդիպել։ Մանրամասները՝ Meghri News-ի տեսանյութում:

Լուսանկարը՝ Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից



14:36 Հուլիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news