Տեսչական մարմնի ղեկավարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Տեսչական մարմնի ղեկավարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Վիգեն Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցությունը, մասնավորապես վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով։

Ավետիսյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը մշտապես բաց է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընթացքում առաջացած հարցերի, խոչընդոտների քննարկման և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծումների աջակցման համար, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին հորդորել է իրենց գործունեությունն իրականացնել օրենքի շրջանակներում։

Կողմերը քննարկել են թափոնների կառավարման, ջրօգտագործման, սահմանային թույլատրելի արտանետումների, տնտեսավարող սուբյեկտների դեմ դիմում-բողոքների, վարչական վարույթների, դատական գործերի, արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, մշտադիտարկումների արդյունքների հրապարակման, օրենսդրական բացերի, լեռնային աշխատանքների նախագծերում փոփոխությունների իրականացման ընթացքում առաջացող և մի շարք այլ հարցեր։

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հնչեցված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնել Տեսչական մարմնին՝ իր լիազորությունների շրջանակում խնդիրների լուծումներին աջակցություն ցուցաբերելու համար։

 

13:24 Հունիս 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news