Մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի մասին ի՞նչ տվյալներ հասանելի կլինեն հանրությանը

Մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի մասին ի՞նչ տվյալներ հասանելի կլինեն հանրությանը

ԷկոԼուր

Հայաստանում մետաղական հանքավայրերի ուսումնասիրության կամ շահագործման իրավունք ունեցող ընկերությունները մինչև փետրվարի 20-ը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

Հայտարարագրով ներկայացված տեղեկատվությունը հրապարակվելու է պետական ռեգիստրի www.e-register.am կայքում՝ բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման կամ տրամադրման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց ս.թ. մարտի 26-ին:

ՀՀ-ում իրական սեփականատերերի բացահայտման գործընթացն իրականացվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում: ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալները առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը: Իրական սեփականատերերի հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հրապարակվելուց հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինելու հանրությանն անվճար՝ առանց պետական տուրքի վճարման պահանջի:

Նշենք, որ ս.թ. փետրվարի 12-ի դրությամբ իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեն մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 23 ընկերություն՝ նախկին 25-ի փոխարեն:

Դրանք են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ-ն, «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն, «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ-ն, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ն, «Սագամար» ՓԲԸ-ն, «Լեռ-էքս» ՍՊԸ-ն, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ն, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ն, «Ասսաթ» ՍՊԸ-ն, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն, «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ-ն, «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ-ն, «ՂԱՐԱԳՈՒԼՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ն:

Նոր տվյալներով ցուցակից դուրս են մնացել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն:

Իսկ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 13 ընկերություն ունեն իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն: Դրանք են՝ «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ն, «ԱՅՐՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ն, «ԳՈԼԴԵՆ ԼԵՆԴ» ՍՊԸ-ն, «ՄԵՏԱԼՍ ՄԱՅՆԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, «ՀԱՐՈՒՍՏ ՄԵՏԱՂ» ՍՊԸ-ն, «ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ» ՍՊԸ-ն, «ՊՈԼԻՄԵՏԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն, «ՆԻԳ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ԻՆՏԵՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, «ՉՈՒԴՈ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն, «ԳԵՈՌԵՅԴ» ՓԲԸ-ն:

Իրական սեփականատեր հանդիսանալու հիմքերին ծանոթացեք այստեղ:

Մարտ 30, 2020 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր