Ազատեկ բնակավայրում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումների արդյունքները պետք է անվավեր համարվեն

Ազատեկ բնակավայրում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումների արդյունքները պետք է անվավեր համարվեն

ԷկոԼուր

Ս. թ. փետրվարի 14-ին Վայոց ձորի մարզի Ազատեկ բնակավայրում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման վերաբերյալ հանրային լսումների արդյունքները պետք է անվավեր համարվեն:

Լսումները կազմակերպվել էին «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի և ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի կողմից:

Ինչպես երևում է լսումների արձանագրությունից, «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի  ծրագրին կողմ է ստորագրել 44 հոգի, իսկ դեմ 42 հոգի: Սակայն ստորագրման ցուցակներում  նշված է դեմ քվեարկող 3 անձի անուն, ում վերաբերյալ արձանագրության մեջ նշված է. «Մասնակցել են, ըստ ցուցակի, 89 մարդ, ըստ տեսանկարահանման անվավեր է ճանաչվել 3 հոգի՝ Կուղիանոսյան Հազարապետ, Մակարյան Անուշ և Նիկոլայան Ռոզա, ովքեր ներկա չեն եղել հանրային լսմանը: Ձայները բաշխվել են հետևյալ ձևով՝ դեմ 42 (քառասուներկու մարդ), կողմ 44 (քառասունչորս մարդ)»:

Նշենք.

  1. Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված հանրային մասնակիցների ցանկից երևում է, որ կողմ քվեարկած 89-րդ մասնակցի անունը ջնջված է, ինչը հաշվի չի առնվել արձանագրության մեջ:
  2. Եթե մի անձը ստորագրել է մի քանի հոգու փոխարեն, ապա դրա համար պատասխանատու է կազմակերպիչը: Արձանագրության հիմնավորումը, թե վերոնշյալ 3 հոգու քվեարկությունն ավավեր է ըստ տեսանկարահանման, հիմնազուրկ է: Այս բացատրությունը չի կարող բավարար հիմք լինել մարդկանց ցուցակից հանելու համար, քանի որ նրանք կարող էին պարզապես տեսակադրում չհայտնվել:
  3. Եթե հաշվի առնենք, որ ցուցակներում մեկ կողմ քվեարկողի անունը ջնջված է, իսկ անհայտ պատճառներով անվավեր ճանաչած 3 հոգու դեմ քվեն պահպանվի, ապա քվեարկության արդյունքները հակառակ պատկեր կստանան: Մասնակցել են 88 հոգի, որից դեմ 45, կողմ 43:   

Այսպիսով քվեարկության արդյունքները՝ կողմ և դեմ քվեների նվազագույն տարբերությամբ և վերը նշված հանգամանքներով, որը հասարակության շրջանում լուրջ անվստահություն է հարուցում, պետք անվավեր ճանաչվեն:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Վայք Ինֆոտուն ֆեյսբուքյան էջից



15:05 Փետրվար 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news