ԷկոԼուր
Վարչական վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Վայոց ձորի մարզպետարանի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի որոշման, որով մերժվել է մարզպետարանի դիմումը՝ ընդդեմ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների:
Վայոց ձորի մարզպետարանը դատական հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումը՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» և Եղեգնաձոր համայնքի ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ»:
Երկու դեպքերում էլ Վարչական դատարանն արձանագրել էր, որ դիմումատուն ընտրել է ոչ պատշաճ դատավարական եղանակ:
Հիշեցնենք, որ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիները իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ որոշումներն ընդունել էին Ջերմուկի 3000 և Եղեգնաձորի 2500 բնակիչների ստորագրություններով հանրագրերի հիման վրա:
Հունվար 14, 2020 at 12:13