«Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն ցանկանում է Վաղաշեն համայնքի տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ՋԹ ստանալ

«Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն ցանկանում է Վաղաշեն համայնքի տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ՋԹ ստանալ

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 2.7 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին (Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):

Շրջակա միջավայրի նախարարության ծանուցման մեջ ասված է, որ բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17-ից 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:

Ծանուցման մեջ նշված չէ, թե կոնկրետ ինչ արդյունաբերական գործունեության համար է ընկերությունը ցանկանում ՋԹ ստանալ: Նշենք, որ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն անցյալ տարի նույն մարզի Վերին Գետաշեն համայնքի տարածքում Քարաձիի անդեզիտաբազալտի երևակումում երկրաբանական ուսումնասիրությունների համար ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն:

Լուսանկարը՝ Վաղաշենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

 

Նոյեմբեր 26, 2019 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր