ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կհրապարակի Կապանի լքված հանքավայրից արտահոսած թթվային ջրերի ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կհրապարակի Կապանի լքված հանքավայրից արտահոսած թթվային ջրերի ուսումնասիրությունների արդյունքները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է Կապանի կենտրոնական լքված հանքավայրից (Կավարտի հանքավայր) Կապանում տարածվող թթվային ջրերի արտահոսքերի կապակցությամբ և նմուշառումներ է կատարել: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, արդյունքները կհրապարակվեն: Ահազանգից անմիջապես հետո կատարվել է քաղաքի փողոցների մաքրում:

Հիշեցնենք, որ Կապանի կենտրոնական հանքավայրի շահագործման կոնցենսիոն իրավունքից հրաժարվել է «Deno Gold Mining» ընկերությունը 2009թ-ին առանց մինչև վերջ հանքի պաշարների արդյունահանման, համարելով այն ոչ շահութաբեր, և հանձնել է այն պետությանը:

Այս գործարքի վերաբերյալ Կապանում դեռ 2009թ-ին անցկացված քննարկման ժամանակ Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Ստեփանյանն ասել է. «Դժվար է պատկերացնել, որ մոտակա 10-15 տարվա ընթացքում կհայտնվի որեւէ մեկը, ով ձեռք կբերի հանքը եւ ներդրումներ կկատարի, նախապատրաստական աշխատանքներ կիրականացնի: Ամենաքիչը 5 տարի է պահանջվում, մինչեւ հանքանյութի առաջին տոննան կստանան: Այդ հանքը կարող է աշխատել միայն գործող ձեռնարկության ներքո: Իսկ եթե ձեռնարկությունը, որը տիրապետում է այնպիսի հարուստ հանքավայրի, ինչպիսին Շահումյանի հանքավայրն է, հրաժարվում է նրանից, ապա կարծում եմ, որ Կենտրոնական հանքի վաղվա օրը շատ հեռու է»:

Ստացվում է, որ պետությունը հետ ընդունեց ոչ շահութաբեր համարվող հանքը առանց ռեկուլտիվացման և արդեն 10 տարի է՝ ոչ կարողացել է նոր ներդրող գտնել հանքի շահագործման համար, ոչ էլ ինքն է ռեկուտիվացրել այն՝ շրջակա միջավայրին և հատկապես Կապան համայնքին նվեր թողնելով լքված հանքն իր բոլոր բացասական հետևանքներով:

Նշենք, որ «Deno Gold Mining» ընկերությունը շահագործում էր նաև Շահումյանի ոսկի- բազմամետաղային հանքավայրը, որի շահագործման իրավունքը 2016թ-ին ձեռք բերեց ռուսական «Պոլիմետալ ինթերնեյշնլ» ընկերությունը, իսկ 2018-ին՝ «Չաարատ Գոլդ» ընկերությունը:

13:36 Հունիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news