ԷկոԼուր
«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտն ուղարկվել է լրամշակման: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը:
«ԱԳԱՊԵ» ընկերությունը «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է: Հայտով ընկերությունը հավակնում է նավթի և բնական գազի պաշարներ որոնել Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքում: Բնակիչների մի մասը դեմ չէ նավթի և գազի որոնմանը: Բնակիչների մյուս մասը կտրուկ դեմ է, և բացասական կարծիք էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջով մերժել հայտը:
Մարտ 15, 2019 at 16:58