Թուխմանուկի ոսկու հանքավայրի ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով են աղտոտված Մելիք, Ռյա Թազա և Միրաք գյուղերի հողերը

Թուխմանուկի ոսկու հանքավայրի ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով են աղտոտված Մելիք, Ռյա Թազա և Միրաք գյուղերի հողերը

ԷկոԼուր

Թուխմանուկի ոսկու հանքավայրից տարբեր խողովակերով տարածվում են ոսկու հանույթին ուղեկցող, ծանր և էկոտոքսիկ տարրեր` As, Sb, Pb, Cd, Cu , Mn, V, Cr, Co, Ni, Zn, Sn, Bi, որոնք կուտակվում են Արագածոտնի մարզի Մելիք գյուղ, Ռյա Թազա և Միրաք գյուղերի ու այլ հարակից հողատարածքներիում, Հալավար ու Քասաղ գետերի հատակային նստվածքների մեջ: Այս մասին նշված է «Թուխմանուկի հանքավայրի գոտու հողերի և գետերի հատակային նստվածքների էկոքիմիական վերլուծություն» աշխատության մեջ, որը «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի պատվերով իրականացրել է «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը:

Ըստ աշխատության` նմուշներում որոշվել են ոսկու արդյունահանմանը ուղեկցող, պոտենցիալ վտանգ ներկայացնող 17 տարրերի և մետաղների (Sr, Ba, Mn, V, Cr, Co, Ni, Fe, Cu, Zn, Sn, Bi, U, As, Sb, Pb, Cd) ընդհանուր կոնցենտրացիաները: Պարզվել է, որ Թուխմանուկի հանքավայրին մոտ` Մելիք գյուղից վերև գտնվող դիտակետի նմուշներում ուսումնասիրված տարրերի պարունակությունը 1.2-2.5 անգամ գերազանցում է և Միրաք գյուղից ներքև և Ռյա Թազա-Միլիք գյուղի միջանկյալ տարածքի դիտակետերի նմուշներում դիտվող պարունակությանը:

Այսպիսով, Մելիք գյուղի հողերում քրոմի (Cr) պարունակությունը կազմում է 168,4499մգ/կգ, Միրաք գյուղի հողերում`130,274մգ/կգ, Ռյա Թազա և Մելիք գյուղերի միջնամասում`101,4462մգ/կգ, իսկ Հալավար և Քասախ գետերի նստվածքներում`89.0563 և 94.2086 այն դեպքում, երբ քրոմի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան (ԱԹԿ) 90մգ/կգ է: Բերիլիումը (Bi), որը ընդհանրապես թույլատրելի կոնցենտրացիա չունի, հայտնաբերվել է հետևյալ քանակություններով` Մելիք գյուղ` 0.2543 մգ/կգ, Միրաք գյուղ` 0.109 4մգ/կգ, Ռյա Թազա և Մելիք գյուղերի միջնամաս` 0.1732 մգ/կգ, Հալավար և Քասախ գետերի նստվածքներ` 0.0976 մգ/կգ և 0.181մգ/կգ: Արսենի (As) պարունակությունը կազմել է` Մելիք գյուղ` 17.9547040 մգ/կգ, Միրաք գյուղ` 14.2452340 մգ/կգ, Ռյա Թազա և Մելիք գյուղերի միջնամաս` 12.1213120 մգ/կգ, Հալավար և Քասախ գետերի նստվածքներ` 43.7601920 մգ/կգ և 3.9665200 մգ/կգ, մինչդեռ արսենի ԱԹԿ-ն 10.0000000 մգ/կգ է: Կադիումի (Cd) պարունակությունը կազմել է` Մելիք գյուղ` 0.417143 մգ/կգ, Միրաք գյուղ` 0.246122 մգ/կգ, Ռյա Թազա և Մելիք գյուղերի միջնամաս` 0.318934 մգ/կգ, Հալավար և Քասախ գետերի նստվածքներ` 0.352506 մգ/կգ և 0.287215 մգ/կգ, ԱԹԿ-ն` 2 մգ/կգ: Սուբստրատի (Sb) պարունակությունը կազմել է` Մելիք գյուղ` 1.8338320 մգ/կգ, Միրաք գյուղ` 0.9019010 մգ/կգ, Ռյա Թազա և Մելիք գյուղերի միջնամաս` 0.9532250 մգ/կգ, Հալավար և Քասախ գետերի նստվածքներում` 2.1652540 մգ/կգ և 1.0669750 մգ/կգ, ԱԹԿ-ն` 4.5000000 մգ/կգ:

Հիշեցնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործում է «ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն:

14:02 Հունիս 13, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news