Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանում. ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանին դուրս գալ

Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանում. ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանին դուրս գալ

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակ է: Մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք բոյկոտում են Մյասնիկյանի արձանին հարող այգու ծառահատումների և ընթացող շինարարության դեմ, ներխուժել են քաղաքապետարանի շենք և պահանջում են Տարոն Մարգարյանին դուրս գալ իրենց հետ հանդիպման:

Ցուցարարները բարձրացել են քաղաքապետարանի երրորդ հարկ, որտեղ գտնվում է Տարոն Մարգարյանի աշխատասենյակը: Դեպի աշխատասենյակ տանող մուտքը փակել են ոստիկանները: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկ հայտարարեց, որ հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին: Թող համապատասխան մարմինները քննեն և պարզեն` օրինական են արդյոք այգու ծառահատումները և ընթացող շինարարությունը:

Ցուցարարների մոտ դուրս եկան փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Դավիթ Օհանյանն առաջարկեց տեղափոխվել Մոսկվայի տուն` քննարկելու քաղաքացիների բողոքը: Նա խոստացավ, որ կհրավիրի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Բողոքի ակցիայի մասնակիցները չհամաձայնվեցին և շարունակում են պահանջել Տարոն Մարգարյանին դուրս գալ իրենց հետ հանդիպման իր աշխատասենյակի մոտ:

 

 

 

 

14:12 Մայիս 16, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news