ԷկոԼուր
ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն այս պահին ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:
Այս պահին ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օգոստոս 15, 2017 at 12:53