Գուգարքում և Հրազդանում կոճղաշիվային վերականգնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է անտառի 100 տոկոսանոց վերականգնում

Գուգարքում և Հրազդանում կոճղաշիվային վերականգնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է անտառի 100 տոկոսանոց վերականգնում

ԷկոԼուր

Հայաստանում անտառների կայուն կառավարման խթանման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Հրազդանի անտառտնտեսությունների յուրաքանչյուրի 100-ական հա տարածքում իրականացվում են կոճղաշիվային վերականգնման գործողություններ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նոյեմբերի 28-ին Գուգարքի անտառնտեսություն կատարած այցի ժամանակ: «Այս տարածքում մացառները բարձրացել են ու հիմա այդ ավելորդ ճյուրղերն ենք հեռացնում` թողնելով 2-3-ը: Վերջում մի ճյուղ ենք թողելու, որը կդառնա ծառ և այստեղ կստեղծվի անտառային միջավայր: Հետո սերմերը կընկնեն այդ ծառերից և արդեն կունենանք սերմնային վերականգման անտառ: Գործընթացը կտևի 30-50 տարի»,- անտառի կոճղաշիվային վերականգնման գործընթացը ներկայացրեց Ռուբեն Պետրոսյանը: Նրա խոսքով` այս աշխատանքների շնորհիվ նախատեսվում է անտառի 100 տոկոսանոց վերականգնում:

Այս աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակության ընկերության «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի շրջանակներում:

ԿԻԿ ծրագրի փորձագետ Գագիկ Ամիրյանի խոսքով` կոճղաշիվային վերականգնման աշխատանքը կրճատում է անտառի ձևավորման ժամկետը և բարձրանում անտառի անտադրողականությունը: Իսկ առաջացած թափուկը հանձնում են անտառամերձ համայնքների կարիքավոր ընտանիքներին:
2015թ-ի դեկտեմբերին մեկնարկած ԿԻԿ ծրագիրը իրականացվում է Կովկասի 3 երկրներում: Ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարմանը:

19:30 Նոյեմբեր 29, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news