«Դիլիջան» ազգային պարկում արձանագրվել են քամատապալ ծառերի ապօրինի կտրատման դեպքեր

«Դիլիջան» ազգային պարկում արձանագրվել են քամատապալ ծառերի ապօրինի կտրատման դեպքեր

ԷկոԼուր

Արձագանքելով Facebook սոցիալական ցանցով տարածված ահազանգին` «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մարտի 28-ին ազգային պարկի «Դիլիջան» մասնաճյուղում («Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրի հարակից տարածք) արձանագրել են նախկինում տապալված ծառերի կտրատման ապօրինի դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ահազանգը մարտի 27-ին տարածել էր «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանը: Նա տեղադրել էր բազմաթիվ հատված ծառերի լուսանկարներ, որոնք արվել էին զբոսաշրջիկների կողմից ազգային պարկում` «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից տարածքներում:

Պաշտոնական աղբյուրի համաձայն` ապօրինի կտրատված ծառերը դեռ 2016 թվականից հրդեհի և քամու հետևանքով տապալված ծառեր են, որոնց տեղափոխման համար ազգային պարկի կողմից թույլտվություն չի եղել:

Կտրատված փայտանյութը կտեղափոխվի «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի վարչական տարածք և կակտավորվի: Ազգային պարկի աշխատակիցների կողմից ապօրինի ծառահատման դեպքերի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:

Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարության

Մարտ 29, 2017 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր