Սյունիքում ապօրինի հատվել է 69 ծառ

Սյունիքում ապօրինի հատվել է 69 ծառ

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են 2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

16:32 Մարտ 05, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news