3 ամսում ապօրինի ծառահատումներից պետությանը և բնությանը պատճառվել է 1 213 376 560 ՀՀ դրամի վնաս

3 ամսում ապօրինի ծառահատումներից պետությանը և բնությանը պատճառվել է 1 213 376 560 ՀՀ դրամի վնաս

ԷկոԼուր

2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծառահատման դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 44 քրեական գործ: Ապօրինի ծառահատման հետ կապված 4 քրեական գործ էլ հարուցվել է պաշտոնեական հանցագործության համար: Այս քրեական գործերով պետությանը և բնությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1 213 376 560 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, որոնցից 2-ը` պաշտոնատար անձ:

2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ` 3 անձի նկատմամբ:

17:50 Հոկտեմբեր 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news