Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի հատվել է 74 ծառ, պետությանը հասցվել է շուրջ 6 միլիոն դրամի վնաս

Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի հատվել է 74 ծառ,  պետությանը հասցվել է շուրջ 6 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի և Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 23-ին պարզվել է, որ Նավուր բնակավայրի բնակիչ, 44-ամյա տղամարդը 2018 թ. հոկտեմբերից մայիսն ընկած ժամանականհատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի Նավուրի անտառպետության 2-րդ պահաբաժնի «Մոշուտ թալա» և «Ֆերմաների տակ» տարածքում ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն 74 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.090.000 դրամի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

14:21 Սեպտեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news