Ահազանգ. «Արևիկ» ազգային պարկում հատվել է 600-ից ավելի ծառ

Ահազանգ. «Արևիկ» ազգային պարկում հատվել է 600-ից ավելի ծառ

ԷկոԼուր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ մտնող «Արևիկ» ազգային պարկի տարածքում հատվել է 600-ից ավելի ծառ: Ծառահատումները հայտնաբերել են Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցները, կոծկել են դեպքը և չեն հայտնել այդ մասին ոչ ոստիկանությանը, ոչ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց լրագրող, Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը: Նրա տեղեկացմամբ` ապօրինի ծառհատումները եղել են Լիճք, Տաշտուն, Վահրավար և Թխկուտ տեղամասերում, հիմնականում հատվել է կաղնի, բոխի, թղկի:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգի մասին տեղեկացել է մամուլից: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը, «ներկայում ուսումնասիրվում է ահազանգը»:

«ԷկոԼուր»-ը փորձեց կապ հաստատել ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի հետ, սակայն մեր զանգերին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց:

Ներկայացնում ենք Նարինե Կիրակոսյանի տրամադրած լուսանկարները ծառահատումների վայրից:

16:34 Փետրվար 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news