Ապօրինի անտառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի նկատմամբ

Ապօրինի անտառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի նկատմամբ

ԷկոԼուր

Լոռու մարզի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում ապօրինի 408 տարբեր տեսակի ծառերի համար մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս-ին, 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին, Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին: Ինչպես հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Սպիտակի» անտառպետության անտառապետ Գ. Ս.-ն չի կանխել անտառային խախտումները և միջոցներ չի ձեռնարկել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի հոկտեմբերի սկզբներից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում նա նույն անտառ¬պետութ¬յան 10-րդ պահաբաժնի անտառապահ Ս. Կ.-ին հրահանգել է թույլատրել Սպիտակ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ին՝ հիշյալ պահաբաժնի անտառա¬մասում կատարել ծառերի ապօրինի հատումներ: «Ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու և ծառերի ապօրինի հատման արդյունքում պետությանը պատճառված վնասն անձամբ չհատուցելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ անտառապետի հանձնարարությամբ հողով ծածկվել են ապօրինի հատված ծառերի կոճղերը և նույն շահագրգռվածությունից ելնելով չեն կազմվել անտառխախտման արձանագրություններ: Այս ամենի արդյունքում՝ ապօրինի ծառերի հատման հետևանքով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 25.353.000 ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ, Գ. Ս.-ի և Ս. Կ.-ի գործողությունների արդյունքում խաթարվել է անտառների պահպանության, պաշտպանությանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված, ան-տառների կայուն կառավարման նպատակով իրականացվող միջոցառումները, հեղինակազրկվել են նաև անտառպաշտպանության բնագավառում պետական իրավասու մարմնի պաշտոնները՝ էական վնաս պատճառելով ինչպես պետության, այնպես էլ պետա¬¬կան կազմակերպության օրինական շահերին»,- նշված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:

17:22 Մայիս 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news