ՀՀ կառավարությունը մեծացնում է օրինական անտառահատումների ծավալը

ՀՀ կառավարությունը մեծացնում է օրինական անտառահատումների ծավալը

ԷկոԼուր

Հայաստանում օրինական անտառահատումների ծավալները նախորրդ 10 տարիների համեմատ 2018 թ-ին կավելանան երեք անգամ` դառնալով 90596 խմ: Ծավալը հաստատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018թ-ի փետրվարի 6-ի N33-Ա հրամանով:
Ավելացված այս ծավալն անգամ չի կարող բավարարել հանրապետությունում առկա փայտանյութի պահանջարկը:

2010թ-ին իրականացված Անտառային օրենսդրության կիրառման և անտառային կառավարման ոլորտի FLEG 1 ծրագրի ուսումնասիրության արդյունքների համաձայն` Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք սեզոնին օգտագործում է 10-15 խմ վառելափայտ: Տարեկան միայն 500-650 հազար խմ վառելափայտի պահանջարկ կա, չհաշված տնտեսական փայտանյութի պահանջարկը, ինչը հնարավոր չէ սանիտարական հատումներով ապահովել:

Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի տվյալներով` ներքին շուկայում սպառված վառելափայտի ընդհանուր ծավալը 2013-2014թթ-ին կազմել է 977.011,7խիտ/խմ, որից չհաշվառված օգտագործվող վառելափայտի ծավալը կազմել է 773.738 խմ:

Եթե որոշում կայացվի օրինականացնել ապօրինի հատումները փայտանյութի պահանջարկը բավարարելու համար, ապա մենք կկորցնենք առանց այն էլ սակավ մեր անտառները` ինչը կհանգեցնի էկոլոգիական ծանր իրավիճակի` հողերի էռոզիայի, ջրաղբյուրների կորստի, սողանքային և անապատացման գործընթացների ակտիվացման, թթվածնի պակասի, ածխաթթու գազի կուտակիչների քանակի կրճատման, անտառային կենսաբազմազանության ոչնչացման:

Հատումներին զուգահեռ վերջին 10 տարիներին պետության կողմից անտառատնկման համար գումարներ չեն հատկացվել անգամ ապօրինի հատված ծառերի դիմաց վճարված տուգանքներից: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքով` վերջին 10 և ավելի տարիների ընթացքում պետությունն առաջին անգամ 2018թ-ին է անտառաշինության համար գումար հատկացրել:

17:31 Փետրվար 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news