Տեսչության հաշվարկով ծառահատումների արդյունքում բնությանը պատճառվել է 90 միլիոն դրամի վնաս

Տեսչության հաշվարկով ծառահատումների արդյունքում բնությանը պատճառվել է 90 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները սույն թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է 26 իրավախախտում: 12-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 90.209.600ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 90.209.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 սոճի, 1 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 209.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.24 խմ.) հաշվարկվել է 58.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (12 բոխի, 46 հաճարենի, 1 վայրի տանձենի, 3 կաղնի, 1337 տարբեր տեսակի ծառ) հաշվարկվել է89.872.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ք.Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 ծառ) հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 42 հատ (10 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևան քաղաքի թիվ 4 Գալիք մսուր մանկապարտեզին։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,
հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։

ՀՀ Արմավիրիի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ք.Երևան՝ առանց ջրօգտագործման թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախատման 7 դեպք։

ՀՀ Շիրակի մարզ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

ՀՀ Արմավիրի մարզ՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

 

16:31 Հունիս 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news