Անտառների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է օգտագործել ֆոտո ծուղակներ, թռչող անօդաչու սարքեր

Անտառների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է օգտագործել ֆոտո ծուղակներ, թռչող անօդաչու սարքեր

ԷկոԼուր

Անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գյուղատնտեության նախարարությունը մշակել է որոշման նախագիծ և շրջանառության մեջ դրել www.e-draft.am կայքում:

«Անտառպահպահպանական ծառայությունների կատարելագործման, հսկողության եվ անտառների կառավարման արդյունավետության, ինչպես նաեվ ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրմամբ անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրագրի» նախագծով նախատեսվում է 2018-2022 թվականների ընթացքում պետական անտառային տարածք մուտք գործող և դուրս եկող անտառային ճանապարհի սկզբնամասում մշտական հենակետերի և ուղեփակոցներ տեղադրել, անտառից դուրս եկող ճանապարհներին տեսախցիկների համակարգ ներդնել, անտառային տարածքնում ֆոտո ծուղակներ և այլ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործել, ինչպես նաև աշխարհատեղեկատվական համակարգի, և թռչող անօդաչու սարքի (դռոն) օգտագործմամբ մոնիտորինգ իրականացնել:

Հիշեցնենք, որ վերջերս կառավարության, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների 30 ազգային փորձագետներ մշակել են Հայաստանում կայուն անտառկառավարման չափանիշները և ցուցանիշները: Մշակված մոտ 200 չափանիշները և ցուցանիշները պետք է անցնեն հանրային քննարկումների և մշակման մի քանի փուլեր և մինչ 2019 թվականը Հայաստանը պետք է ունենա կայուն անտառկառավարման չափանիշների և ցուցանիշների վերջնական ցանկը:

Հոկտեմբեր 03, 2017 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր