Ծառատունկ Արագյուղ համայնքի տարածքում

Ծառատունկ Արագյուղ համայնքի տարածքում

ԷկոԼուր

Ապրիլի 10-ին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը ծառատունկ կիրականացնի Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում` Երկրորդ Համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքում: «Այս տարի նշվում է պատերազմի հաղթանակի 70-ամյակը, և մեր ծառատունկը հատկապես խորհրդանշական կլինի այս տարածքի համար: Կամավորների օգնությամբ մոտ 1500 պտղատու և դեկորատիվ ծառեր կտնկվեն այստեղ», - մասնավորապես նշված է ‹‹Էյ Թի Փի››-ի տարածaծ հաղորդագրության մեջ: Ծառատունկին մասնակցելու համար հարկավոր է զանգահարել (+37410 44 74 01) հեռախոսահամարովկամ գրանցվել ‹‹Էյ Թի Փի››-ի ֆեյսբուքյան էջ-ում (https://www.facebook.com/events/819653848071901/): Գրանցվելու վերջնաժամկետը ապրիլի 8-ն է:

15:22 Ապրիլ 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news