Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժինը կքննի Դալմայի այգիներում ընթացող կառուցապատման հանգամանքները

Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժինը կքննի Դալմայի այգիներում ընթացող կառուցապատման հանգամանքները

ԷկոԼուր

Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը կքննի Դալմայի այգիներում ընթացող կառուցապատումը դադարեցնելու մասին ՀԿ-ների նամակ-դիմումում նշված հանգամանքները:

2019 թ. դեկտեմբերի 19-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա. Արսենյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանին է ուղարկել նամակ-դիմումը։ Դատախազը հրահանգել է կցել դիմումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով քննվող թիվ 16954419 քրեական գործին և քննություն կատարել դիմումի մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:

17:04 Հունվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news