Ապօրինի ծառահատում՝ Դսեղի անտառտնտեսության տարածքում

Ապօրինի ծառահատում՝ Դսեղի անտառտնտեսության տարածքում

ԷկոԼուր

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:

Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տարածքում։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Վնասի չափը պարզվում է։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։



13:45 Սեպտեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news