«Վանաձոր» անտառպետության հարևանությամբ բռնկված հրդեհը մեկուսացվել է

«Վանաձոր» անտառպետության հարևանությամբ բռնկված  հրդեհը մեկուսացվել է

ԷկոԼուր

Անտառ է հրդեհվում Վանաձորի Անփայտ Մայմեխ լեռան լանջերին, ահազանգն ապրիլի 6-ին տարածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի համաձայն` հրդեհը բռնկվել է ոչ թե անտառային տարածքում, այլ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունից մոտ 3 կմ հեռավորությամբ գտնվող Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի չոր խոտածածկ հատվածում։

«Չնայած նրան, որ նշված տարածքում հրդեհի տարածման և դեպի անտառ մուտքի հավանականությունը փոքր է, «Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ համայնքային տարածքում հրդեհը մարելու ուղղությամբ։ Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, տեղում են անտառտնտեսության, ԱԻՆ-ի, ոստիկանության աշխատակիցներ», - տեղեկացնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:

18:51 Ապրիլ 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news