Ոստիկանները բացահայտել են Եղեգնուտ գյուղի հարակից անտառից կատարված ապօրինի ծառահատումը

Ոստիկանները բացահայտել են Եղեգնուտ գյուղի հարակից անտառից կատարված ապօրինի ծառահատումը

ԷկոԼուր

Հունիսի 12-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով Եղեգնուտ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել գյուղի 29-ամյա մի բնակչի՝ իր «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Մեքենան բեռնված է եղել մոտ 4 խ/մ փայտանյութով: Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնուտ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 4 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի կանգուն ծառեր, որոնք ցանկացել է տեղափոխել իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

12:25 Հունիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news