Փոքր ՀԷԿ-երի փորձաքննության կարգը փոխվելու է

Փոքր ՀԷԿ-երի փորձաքննության կարգը փոխվելու է

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագծով փոփոխություններ են կատարվել հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման բնագավառում:

Այսպես, ՇՄԱԳ-ի գործող օրենքով 10-ից մինչև 30 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանները փորձաքննություն են անցնում միջին ռիսկայնության աստիճանի` «Բ» կատեգորիայով, իսկ 1-ից մինչև 10 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանները` ամենացածր ռիսկայնության`«Գ» կատեգորիայով: Նոր օրինագծով առաջարկվում է «Բ» կատեգորիա տեղափոխել 1-ից մինչև 30 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանները, իսկ «Գ» կատեգորիայով փորձաքննության ենթարկել մինչև 1 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանները, որոնք նախկինում ընդհանրապես ենթակա չէին փորձաքննության: 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայանները կշարունակեն դիտարկվել ամենառիսկային` «Ա» կատեգորիայում, ինչպես գործող օրենքում:

Նշենք, որ «ԷկոԼուր»-ի կողմից իրականացվող «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագետները առաջարկում են ՇՄԱԳ-ի օրենքի դրույթներում սահմանել կետ, որով գետերի վրա կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երը` սկսած 0 Մվտ դրվածքային հզորությունից, փորձաքննություն անցնեն «Բ» կատեգորիայով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

16:52 Հոկտեմբեր 09, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news