«Ձորագյուղ 3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ձորագյուղ 3»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ձորագյուղ 3» փոքր ՀԷԿ: «Ձորագյուղ 3» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում: «Ձորագյուղ 1» և « Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երը կասկադային ՓՀԷԿ-եր են, որոնք շահագործում է «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊԸ-ն: Ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը կառուցվել է Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա: Հետագայում ՓՀԷԿ-ի վերազինման արդյունքում` Ձորագյուղ գետի անանուն վտակի վրա:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին: 2015թ. իրականացվել է ՓՀԷԿ-ի վերազինում, որը ենթակա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
• ՓՀԷԿ-ի ջրօգտագործումն իրականացվում է համայնքի ոռոգման և խմելու համար նախատեսված աղբյուրների կապտաժային ջրառներից հետո:
• Հունային ջրընդունիչով ջուրը հավաքվում է ավազանում, որտեղից մուտք է գործում խողովակաշար: «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-ի կողմից օգտագործված ջուրը հեռացվում է Ձորագյուղի անանուն վտակի վրա կառուցված «Ձորագյուղ-1 » ՓՀԷԿ-ի ճնշումային ավազան, որտեղից ճնշումային խողովակաշարով ուղղվում է «Ձորագյուղ-1» կայան: Ջրհավաք ավազանից հետո գետը ցամաքում է:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` «Ձորագյուղ-3 » ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=45003'31,23'', y=40007'57.15'', ջրահեռացման կոորդինատներն են` x=45006'51,05'', y=40008'53,13''': Վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերազինման նախագծի տվյալների, H=2850.0մ է, ըստ կառուցման նախագծի` H=2925.3մ, ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի, ՋԹ-ի և վերազինման նախագծի տվյալների, H=2513մ է, ըստ կառուցման նախագծի, H=2568.45 մ:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 323.3մ է, ըստ կառուցման նախագծի՝ 356մ , վերազինումից հետո` 336մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի և վերազինման նախագծի ` 0.24 մ3/վ է, ըստ կառուցման նախագծի, 0.115 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և ըստ վերազինման նախագծի, 610կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 4.659168 մլն.կՎտ.ժամ է, ըստ կառուցման նախագծի՝ 1.582 մլն.կՎտ.ժամ, ըստ վերազինման նախագծի, 4.70մլն.կՎտ.ժամ : ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 02.12.2009- 02.12.2024թթ. է, ՋԹ-ի ժամկետը`16.11.2015-16.11.2020թթ.:
• Ըստ վերազինման նախագծի` գետի վրա նախատեսված են հիդրոտեխնիկական կառույցների՝ ջրընդունիչ հանգույցի կառուցում: Իրականում պատվարը բացակայում էր:
• Բացակայում էր նախագծով նախատեսված ձկնանցարանն այն հիմնավորմամբ, որ գետի հոսքը ներծծվում է, և գետը` ցամաքում:
• Անանուն վտակում մեր դիտարկումների ժամանակ որևէ ձկնատեսակ չի հայտնաբերվել:
• Գխամասային կառույցում ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակի առջևի մասում տեղադրված էր աղբորսիչ ցանց, որի ճեղքերի միջև հեռավորությունը կազմում էր 8 սմ:
• Ճնշումային խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1900 մ, 3900 մ է, տրամագիծը`0,72մ, 0,53 մ:
• Քանի որ Ձորագյուղ գետի անանուն վտակի երկարությունը հայտնի չէ, ՓՀԷԿ-երով գետի ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է Ձորագյուղ գետի երկարությամբ, որը 18կմ է: Այսպիսով` ստացվում է, որ շուրջ 18 կմ երկարությամբ գետի վրա կառուցված «Ձորագյուղ 1» և «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (ըստ ՀԾԿՀ տվյալների` «Ձորագյուղ 1» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը ` 4500մ է, «Ձորագյուղ 3»-ինը`5800մ: Գումարային `10300մ ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 57.22 տոկոս: Խնդրում ենք ստուգել այս ձևակերպումը:
• ՋԹ-ի համաձայն՝ «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը 6,68 մլն.մ3 ջրառ է իրականացնում տարվա բոլոր ամիսների ընթացքում` ապահովելով 0,01 մ3/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին գետով անցնող հոսքը շատ քիչ էր և քարերով ուղղվում էր ՓՀԷԿ-ի խողովակաշար: Հոսքը կարգավորող ոչինչ չկար:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Ձորագյուղ 3» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 4585066 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Կայանում տեղադրված է 2 ագրեգատ: Նախկինում եղել է մեկը, վերազինման արդյունքում ավելացել է ևս մեկը, 2-ն էլ «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության: 2 տուբինները շերեփային են, գեներատորները` ասինքրոն:
• ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունը չի ապահովում ցածր արդյունավետություն ունեցող ագրեգատների պատճառով: Դիտարկման պահին փաստացի 460կՎտ էլեկտրաէներգիա էր արտադրվում 120լ/վրկ ջրաքանակով:
• Գործում է կիսավտոմատ կառավարման համակարգ:
• Տեղադրված է 1 տրանսֆորմատոր:
• Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք տեղադրված չէ:
• Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված չէ:
• Լանդշաֆտի խախտում, սողանքային երևույթներ, չկան:
• ՓՀԷԿ-ն անցել է կառուցման Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Վերազինման համար փորձաքննական եզրակացությունը բացակայում է:
• Առկա է զուգարան, սակայն կեղտաջրերը թափվում են գետ:
• Կայանում ապահովված են բավարար տեխնիկական և սանիտարական պայմաններ:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 4 հոգի:
• ՓՀԷԿ-ը սոցիալական ծրագրեր չի իրականացնում:
• Ոռոգման և խմելու ջրի խնդիր չկա:
• ՓՀԷԿ-ի աղմուկը չի խանգարում մոտակա բնակավայրերի բնակիչներին:

Առաջարկություններ

- Գետի հունում բնական հոսքի ապահովման և բնապահպանական եքի անարգելք բաց թողնման համար անհրաժեշտ է վերակառուցել ջրընդունիչ ավազանը` հեռացնելով գետի հունը փակող քարերը:
- Քանի որ երկու` «Ձորագյուղ-3» և «Ձորագյուղ-1 » ՓՀԷԿ-երը կասկադային են և մոտ` 10 կմ երկարությամբ գետահատված վերցված է խողովակաշարի մեջ /դիտարկման պահին բնապահպանական ելքը ջրային հոսքում բացակայում էր/, անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` ջրային հոսքի համար սահմանված` 10լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը ավելացնելու միտումով:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման և ջրաչափի տվյալների վերահսկման առցանց կապի համակարգերով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- ՀëÏելու համար çñ³éáõÙ çñÇ ¨ բնապահպանական ելքի քանակները և ապահովելու համար 610 կՎտ նախագծային հզորությունը` անհրաժեշտ է տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ը, քանի որ ՓՀԷԿ-ը 240լ/վրկ սահմանված ելքով չի ապահովում դրվածքային հզորությունը:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ «mini» մաքրման կայանի կամ անջրթափանց հորի միջոցով` բացառելու համար արտահոսքը գետ:
-Կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատում, տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:

Հոսքի ձևավորման տարածքներում /որը սահմանվում է մինչև 4000 մետր շառավղով/ ջրային ռեսուրսի օգտագործումը ՓՀԷԿ-ի նպատակով հակասում է «ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 20 հունվարի 2005 թվականի N 64-Ն որոշման պահանջներին:



Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:44 Սեպտեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news