ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Դարանակ» փոքր ՀԷԿ: «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետի և վերջինիս ձախակողմյան վտակ Տանալիխ գետի վրա: «Դարանակ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ -ն: «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցումը համաֆինանսավորվել է Գերմանա-Հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րֆ փուլի շրջանակներում գերմանական KfW բանկի միջոցներով:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• Ըստ ջրօգտագործման թույլտվության` գետերից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45035'4.47, Х=45035'1.66'', Y=40022'3.72'', Y=40022'8.55'', Y=40022'2.21'': Վերին բիեֆի նիշերը, ըստ ՋԹ-ի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի H2175մ, H=2163մ են: Ներքին բիեֆի նիշը 2010մ է:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 148,71մ, 163,46մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0,22 մ3/վ, 0,13 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 448 կՎտ է, ըստ նախագծի`406 կՎտ: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.387936 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն ըստ նախագծի 1.82 մլն. կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 08.07.2015- 02.08.2030թթ. է:
• Դարանակ գետի վրա կառուցված գլխամասում ջրհավաք ավազանում ջուրը բետոնյա պատվարով լցվում է աղբապահ ճաղավանդակով կահավորված տղմազտարան, որտեղից սկիզբ է առնում ՓՀԷԿ-ի խողովակաշարը: Դիտարկման պահին իրականացվում էր ոռոգում, շատ քիչ քանակով էր ձկնանցարանով ջուր անցնում:
• Դարանակի ձախակողմյան վտակի վրա կառուցված գլխամասում ևս կառուցված է բետոնյա պատվար: Այստեղ բնապահպանական ելքն ապահովվում է տղմազտարանից վերև ընկած հատվածում` ՓՀԷԿ-ի ջրառից ավելի ցածր նիշից, 10մ երկարությամբ զույգ խողովակների միջոցով:
• Դարանակ գետի վրա կառուցված գլխամասում առկա է աստիճանաձև և մետաղական խողովակներից կառուցված ձկնանցարան` 16 մ ընդհանուր երկարությամբ, 57 սմ լայնությամբ, 3.2 մ ընդհանուր բարձրությամբ: Առկա է 11 աստիճան, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է փոքրիկ ավազան՝ 125 սմ երկարությամբ, 57 սմ լայնությամբ, 27 սմ բարձրությամբ: Ջրի սյան բարձրությունն այդ հատվածներում կազմում էր 21-26 սմ: Գետի մակերևույթի և ձկնանցարանի առաջին աստիճանի միջև եղած տարածությունը 20 սմ է: Ընդհանուր առմամբ, գլխամասի ձկնանցուղին ինքնանպատակ է և չի կարող ծառայել ձկների տեղաշարժի համար, քանի որ գետի հունը գրեթե ամբողջությամբ չորանում է գլխամասային կառույցից հետո: Դարանակի ձախակողմյան վտակի վրա կառուցված գլխամասում առկա է աստիճանաձև, մետաղական ձկնանցարան` 2.80 մ ընդհանուր երկարությամբ, 45 սմ լայնությամբ: Առկա է 4 աստիճան: Նմանատիպ ձկնուղին ընդհանրապես չի կարող ծառայել ձկների տեղաշարժի համար:
• Դարանակ գետի վրա կառուցված գլխամասում առկա է կրկնակի աղբորսիչ ցանց, որոնցից առաջինի երկարությունը կազմում է 2.40 սմ, իսկ լայնությունը՝ 1.90 մ, որի ճաղերի միջև հեռավորությունը 5 սմ է: Նման ցանցը չի կարող արգելել մինչև 23 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում: Աղբորսիչի երկրորդ ցանցի չափագրումը չի իրականացվել անհարմար դիրքի պատճառով: Դարանակի ձախակողմյան վտակի վրա կառուցված գլխամասային հանգույցում առկա է աղբորսիչ ցանց, որի ճեղքերի միջև հեռավությունը կազմում է 5 սմ, իսկ երկրորդ ցանցը՝ ձկնապաշտպան, որը տեղադրված էր խողովակի անմիջապես առջևում, ուներ շատ ավելի փոքր ճեղքեր՝ 0.5 սմ:
• Դարանակ գետը Մասրիկ գետի վտակներից է: Մասրիկ գետում հանդիպում են Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Սևանի բեղաձուկը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), արծաթափայլ կարասը, նաև Սևանի իշխանը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում): Այդ ձկներից որոշները՝ կողակը, բեղաձուկը, իշխանը բարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող են բարձրանալ նաև Դարանակ գետ՝ բազմանալու համար: Դիտարկումների անցկացման պահին վերոգրյալ ձկնատեսակներից որևէ մեկը չի հայտնաբերվել:
• Ըստ նախագծի և ըստ ՀԾԿՀ-ի` Դարանակ գետից ջրառի խողովակաշարի երկարությունը 1697մ է, ձախակողմյան վտակինը՝ 1729.9մ: 925մ-ից սկսած` երկու ճյուղերը միասին միևնույն խրամուղում են տեղադրված: Խողովակաշարերի տրամագիծն, ըստ ՀԾԿՀ-ի, 0.53 մ: Ռեկուլտիվացիա մասամբ է իրականացված:
• Դարանակ գետի վրա կառուցված «Դարանակ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (Ըստ ՀԾԿՀ-ի` 1697մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (20կմ) հետ կազմում է 8.485 տոկոս:
• ՋԹ-ի համաձայն՝ «Դարանակ» ՓՀԷԿ-ը երկու գետերից ջրառ կարող է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում` Դարանակ գետում ապահովելով 0,008 մ3/վ, ձախակողմյան վտակում` 0,004 մ3/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է եղել Դարանակ գետի բնապահպանական թողքը ՝ 0.013 մ3/վ, վտակինը` 0.007 մ3/վ:
• Ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ն աշխատում է միայն գիշերը: Մինչև ՓՀԷԿ-ի շենք մտնելը նույն խողովակից ճյուղավորվում է 3 ոռոգման խողովակ: Վտակի ջուրն օգտագործվում է նաև խմելու նպատակով:
• Նախագծով նախատեսված 1 ագրեգատի փոխարեն տեղադրված է 2 ագրեգատ: ՓՀԷԿ-ն առավելագույն հզորությունը ստանում է մարտ-ապրիլ ամսին: Օգտագործելով 350 լ/վ ջրաքանակ` ՓՀԷԿ-ը ստանում է նախագծային հզորություն: 2-րդ ագրեգատն առավելագույն հզորությունը 200կՎտ է: Տուրբինները շերեփավոր տիպի են, տեղական արտադրության: Գեներատորները ռուսական արտադրության են: Մեկը սինքրոն է, մյուսը` ասինքրոն, հզորությունը` 1-ը` 374կՎտ/ժ, 2-րդը`1000կՎտ/ժ:
• Գործում է կիսավտոմատ կառավարման համակարգ:
• Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք տեղադրված չէ: Առկա է ջրի մակարդակաչափիչ:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Դարանակ» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 1387936 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• ՓՀԷԿ-ը գտնվում է «Սևան» ազգային պարկի հարևանությամբ:
• Առկա է լանդշաֆտի խախտում, քարաթափություն:
• ՓՀԷԿ-ն անցել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Փորձաննական եզրակացության կարևորագույն պահանջներն են Դարանակ գետում և վտակում բնապահպանական թողքի ապահովումը և ձկների ձվադրման ժամանակահատվածում ջրառ կառուցվածքում փականների կարգավորված ռեժիմով գործարկումը:
• Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար բացակայում է անջրթափանց հորը:
• ՓՀԷԿ-ն ունի 5 աշխատող:
• ՓՀԷԿ-ը հեռու է բնակելի տներից, և կայանի աղմուկը մարդկանց չի խանգարում:
Առաջարկություններ
- «Դարանակ» ՓՀԷԿ-ի համար Դարանակ գետի վրա կառուցված ջրընդունիչում անհրաժեշտ է ձկնանցարանը վերակառուցել այնպես, որ անկախ փականի գործարկումից, ինչպես նաև ոռոգման և ՓՀԷԿ-ի ջրառից` ձկնանցարանով առաջնահերթ և անարգելք ապահովի բնապահպանական եքի անցումը գետ:
- Ձախակողմյան վտակի վրա կառուցված երկրորդ ճյուղի ջրընդունիչում գետի բնական հոսքի և ձկների բնականոն տեղաշարժի ապահովման համար անհրաժեշտ է վերակառուցել ջրընդունիչն իր բոլոր կառուցվածքներով, քանի որ գետի հոսքն ապահովվում էր խողովակների միջոցով, որտեղով անհնար էր ձկան անցումը:
- Նախագծում ամրագրված չի եղել տեղեկատվություն Դարանակ գետի և ձախակողմյան վտակի ելքերի, ոռոգման և խմելու նպատակով օգտագործման վերաբերյալ: Անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` գետի և վտակի համար սահմանված բնապահպանական ելքի չափաքանակն ավելացնելու միտումով, քանի որ նախագծային ցուցանիշները համապատասխանաբար գերազանցում են ՋԹ-ով սահմանված ցուցանիշները/, հաշվի առնել ոռոգման սեզոնը` սահմանելով ՓՀԷԿ-ի աշխատանքային ռեժիմ:
- Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման և ջրաչափի տվյալների վերահսկման առցանց կապի համակարգերով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
- Տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ի ագրեգատները` ÑëÏելու համար çñ³éáõÙ çñÇ ¨ բնապահպանական ելքի քանակները, ինչպես նաև ապահովելու նախագծային հզորությունը:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ «mini» մաքրման կայանի միջոցով, քանի որ Դարանակ գետը լցվում է Սևանա լիճ:
- Տրանսֆորմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատում և ամբողջովին ռեկուլտիվացնել խողովակաշարի տարածքները` վերականգնելով վնասված լանդշաֆտը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Սեպտեմբեր 08, 2017 at 14:17