«Արփա-3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Արփա-3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Արփա-3» փոքր ՀԷԿ: «Արփա-3» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Արփա գետի վրա, որի երկարությունը 128 կմ է: «Արփա-3» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՋԻՆՋ ԱՐՓԱ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Արփա-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2017թ-ին:

• Ըստ շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=45043'37.0''y=39053'31.0'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի,Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=2288մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=45042'56,3''y=39052'22,7'', ներքին բիեֆի նիշը,ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=2157մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ նախագծի, 130մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 119.3մ է, ըստ նախագծի` 124.2մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի ևՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.6 մ3/վ է: Փաստացի օգտագործում են 3.5 մ3/վ հաշվրկային ելք և ապահովում նախագծային հզորություն: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը,ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3190 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակարառաքումը 11.5 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 12.77 մլն. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 09.06.2017-17.10.2033թթ. է,շահագործման ՋԹ-ի ժամկետը` 2017-2032թթ.:

• Ըստ ՋԹ-ի` «Արփա-3» ՓՀԷԿ-ը ջրառ կարող է իրականացնել տարվա բոլոր ամիսներին` իր կողմից օգտագործվող գետահատվածում ապահովելով 0.42մ3/վբնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական ելքն ապահովված էր ձկնանցարանով և պատվարով:

• Ջրառում բնապահպանական համապատասխան մարմնի կողմից կնքված ջրաչափը բացակայում է:

• «Արփա-3» ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է Արփա գետի Կենգեր վտակի և Արփայի միացումից՝ 300 մետր ներքև ընկած գետահատվածում: «Արփա-3» ՓՀԷԿ-իգլխամասում կառուցված է 16 մ երկարությամբ և 2.5 մ բարձրությամբ բետոնե ջրթափ պատվար: Տղմազտարանը երկաստիճան է:

• ՓՀԷԿ-ի կառուցման հայտով որպես ձկնանցարան նախատեսվել է երկաթբետոնյա կառուցվածք՝ 33 մ երկարությամբ, 21 ավազաններով, որոնցից յուրաքանչյուրն ունի1.5 մ երկարություն, 0.6 մ խորություն: Իրականում կառուցված էր բետոնե կասկադային, 9 աստիճան ունեցող ձկնանցարան, որի երկարությունը 16 մ է, լայնությունը` 150 սմ, բարձրությունը` 110 սմ: Ձկնանցարանի առաջին աստիճանը մոտ 70 սմ բարձր է գետի մակարդակից, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում կարմրախայտի տեղաշարժման համար:
ՓՀԷԿ-ի կառուցման համար որպես ձկնապաշտպան կառույց նախատեսվել է մանրաբջիջ ցանց: Իրականում առկա էր աղբորսիչ 2 ցանց` 250 սմ երկարությամբ, 200 սմ` բարձրությամբ, 2.5 սմ` ճեղքերի լայնությամբ:
Արփա գետի ուսումնասիրված տեղամասում կարող է հանդիպել կարմրախայտը:

• ՓՀԷԿ-ի պողպատյա խողովակաշարի տրամագիծը ըստ ՀԾԿՀ-ի և ՓՀԷԿ-ի կառուցման հայտի, 1.4մ է, երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 2680մ է, ըստ հայտի, 2650 մ:

•Արփա գետի վրա կառուցված են` «ԱՐԵՆԻ ՀԷԿ» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը` 30 մ, 4 ճնշումային խողովակաշար), «Ջերմուկ ՀԷԿ-2» (ըստնախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3513մ), «Արփա» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3020մ մ), «Արփա 3» ՓՀԷԿ (դերիվացիայիերկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 2680մ ), «Ջերմուկ 1» (դերիվացիայի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 2357մ), որոնց դերիվացիայի գումարային երկարության (11600մ) տոկոսայինհարաբերությունը գետի երկարության (128կմ) հետ կազմում է 9.06%:

• «Արփա 2»  ՓՀԷԿ և «Արփա 3»  ՓՀԷԿ-երի համար նախատեսված է մեկ կայանային հանգույց:

• Կայանում «Արփա-3» ՓՀԷԿ-ի համար տեղադրված է չինական «Պելտոն» տիպի 2 հիդրոագրեգատ, որոնցից 1-ը` 2500կՎտ հզորությամբ, մյուսը` 630 կՎտհզորությամբ: («Արփա 2» ՓՀԷԿ-ի համար կայանում տեղադրված է չինական 2 հիդրոագրեգատ 1-ը՝ 200 կՎտ, մյուսը՝ 1000 կՎտ հզորությամբ): «Արփա-3» ՓՀԷԿ-իգեներատորները սինքրոն են: Դիտարկման պահին 220լ/վրկ ջրաքանակով ապահովվում էր 215կՎտ հզորություն:

• Տրանսֆորմատորային ենթակայանը ծառայում է 2 ՓՀԷԿ-երի համար: Տեղադրված է 2 տրասֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է,առկա է զգուշացնող նշան: Չնայած կայանային հանգույցի տարածքը մաքուր էր յուղի հետքերից, սակայն հետագա հնարավոր թափվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2017թ-ին 4 ամսվա ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 2.555.195 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• ՓՀԷԿ-ի ջրառում ավտոմատ կառավարմամբ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի մակարդակի հսկողություն:

• ՓՀԷԿ-ի  կառուցման նախնական գնահատման հայտով, ըստ Ջերմուկի անտառտնտեսության կողմից տրամադրված տվյալների, նախատեսված է մոտ 442 ծառի հատում,որից 317 հատ կաղնի, 75 հատ ուռենի և այլն: Նախագծով նախատեսվում  է նաև 500 ծառի տնկում: Իրականում կայանային հանգույցի տարածքում տնկվել էին շատ քիչ թվաքանակով ծառեր: (442 ծառի հատումը նախատեսված է «Արփա 2» և «Արփա 3» ՓՀԷԿ-երի համար):

• Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքներն են` «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրը և «Ջերմուկի անտառային արգելավայրը:

 • Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված չեն: Խողովակաշարի տարածքը խախտված էր , ռեկուլտիվացիա չէրարվել:

• Սողանքային երևույթներ կային, որոնք առաջացել են ՓՀԷԿ-ի  կառուցման արդյունքում:

• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն, որի պահանջներն են`

1. հողի բերրի շերտի պահպանում,

2. ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանություն,

3. շինաղբի հեռացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

• Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար առկա էր սեպտիկ հորով զուգարան:

• Երկու  ՓՀԷԿ-երում աշխատում են  8 հոգի, որոնցից 5-ը՝ Ջերմուկից, մեկական հոգի՝ Երևանից, Ռինդից, Արենիից:

• ՓՀԷԿ-ը համայնքում սոցիալական ծրագրեր չի իրականացրել:

• ՓՀԷԿ-ը ոռոգման և խմելու ջրի խնդիր չի առաջացնում:

• Դիտարկման պահին գետի հարակից տարածքում կուտակված էր կենցաղային աղբ:

• ՓՀԷԿ-ը  չունի աղմուկի ազդեցություն, քանի որ բնակավայրից գտնվում է զգալի հեռավորության վրա:

Առաջարկություններ

- ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը կարգավորելու և վերահսկելու համար  ջրընդունիչ հանգույցում անհրաժեշտ է տեղադրելջրաչափիչ սարքավորումներ և ավտոմատ կառավարման համակարգի միջոցով ապահովել տվյալների առցանց հաղորդումը:

- Մանր ձկների մուտքը խողովակաշար արգելելու նպատակով անհրաժեշտ է խողովակաշարի մուտքամասը կահավորել մանրաբջիջ ցանցով:

- Տրանսֆորմատորային յուղերով հետագա հնարավոր թափվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք  համակարգով:

- Անհրաժեշտ է խողովակաշարի,  նոր ճանապարհի անցկացման տարածքներում, ջրընդունիչի և 4 կմ երկարությամբ հոսանքատար գծի կառուցման հատվածներումձեռնարկել խախտված և վնասված լանդշաֆտների վերականգնման/ռեկուլտիվացիայի աշխատանքներ:

- ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացնել անտառային հողերում հատված ծառերի վերականգնման   միջոցառումները /կրկնակի թվով ծառատունկ, 3 տարվա խնամք /քանի որ  համաձայն նախագծի նախատեսված է եղել հատել  442 ծառատեսակներ /որից 317 հատ կաղնի, 75 հատ ուռենի և այլն/, ինչը փաստացիորեն չի իրականացվել;

- Անհրաժեշտ է կայանային հանգույցի տարածքում  իրականացնել բավարար կանաչապատման և բարեկարգման միջոցառումներ և տարածքը մաքրել ավելորդ շինարարական աղբից և թափոններից:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:21 Մարտ 12, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news