Էներգախնայողության միջոցառումների արդյունքում «Արմավիր» ՔԿՀ-ն տարեկան կտնտեսի 47 227 630 դրամ

Էներգախնայողության միջոցառումների արդյունքում «Արմավիր» ՔԿՀ-ն տարեկան կտնտեսի  47 227 630 դրամ

ԷկոԼուր

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի արևային համակարգը հանձնվեց շահագործման, տեղեկացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Համակարգը կառուցվել է Հիմնադրամի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն: Քրեակատարողական հիմնարկի նաև փոխարինվել են լուսատուները էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով: Տեղադրվել և կենտրոնական մոնիտորինգի համակարգին է միացել ՔԿՀ-ի մոնիտորինգի համակարգ:

Ակնկալվում է, որ էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում էներգախնայողությունը կկազմի 36 %, իսկ ածխածնի երկօքսիդի արտանետումների տարեկան նվազումը՝ մոտ 277 տ:

Տարեկան ընդհանուր խնայողությունը կկազմի` 1 082 445 կՎտժ կամ 47 227 630 դրամ:

18:52 Հոկտեմբեր 05, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news