2.5 միլիոն եվրոյի վարկ հայկական բանկին` Էներգաարդյունավետության և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի համար

2.5 միլիոն եվրոյի վարկ հայկական բանկին` Էներգաարդյունավետության և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի համար

ԷկոԼուր

Արմսվիսբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-EBRD) և Կանաչ կլիմայական հիմնադրամի (Green Climate Fund)  «Կանաչ տնտեսություն ֆինանսավորող գործիք»-ի միջոցով ստացել է 2.5 միլիոն եվրոյի վարկ` էներգաարդյունավետության և ջրային ռեսուրսների  արդյունավետ օգտագործմանն  ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար:

Ֆինանսավորումը հասանելի կլինի ՓՄՁ-ների և կորպորացիաների համար: Կֆինանսավորվեն հատկապես կլիմայի հարմարվողականության և մեղմացման տեխնոլոգիաների` ջերմամեկուսացման, ֆոտովոլտային արևային վահանակների, երկրաջերմային պոմպերի և ոռոգման ջրի արդյունավետ համակարգերի ներդրմանն ուղղված ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքից: 

Նշենք, որ Արմսվիսբանկը 2-րդ բանկն է Հայաստանում Ամերիաբանկից հետո, որը «Կանաչ տնտեսություն ֆինանսավորող գործիք»-ի միջոցով վարկ է ստանում:

Փետրվար 27, 2019 at 19:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր