«Մեղրի-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մեղրի-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտականխումբն այցելեց «Մեղրի-1» փոքր ՀԷԿ: «Մեղրի-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի վարչական տարածքում:ՓՀԷԿ-ը կառուցված է Մեղրի գետի վրա, որի երկարությունը 85 կմ է: «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016 թ-ին:

• Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=46013'02,45'', y=38056'23,51'', վերին բիեֆի նիշը,ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի, H=882,0մ է: Ջրահեռացման կոորդինատներն են`x=46013'11,46'', y=38055'27,76'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, ՀԾԿՀ-ի և նախագծի, H=794մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 89մ է, հաշվարկային ճնշումը`ըստ ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի և նախագծի, 79.5մ է: ՓՀԷԿ-իհաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.8 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2400կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 10.56մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 9.6 միլիոն Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 15.03.2017-18.12.2033թթ. է, կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 09.10.2015-09.10.2016թթ. ՓՀԷԿ-ը դեռ շահագործման ՋԹ չունի:

• ՓՀԷԿ-ի ջրառում Մեղրի գետին միանում է Լեհվազի տարածքից հոսող Վահրավարի վտակը: ՓՀԷԿ-ի ջրառից 50մ վերև «Նժդեհ» ՓՀԷԿ-ի կայանն է, որտեղից հեռացվող ջուրը լցվում է «Մեղրի» ինքնահոս ոռոգման համակարգ /ոռոգման սեզոնին/, կամ «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի գլխամաս: «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի ջրառի անմիջական հարևանությամբ`գետափնյա մասում գտնվում է «Մեղրի» ճանապարհաշինարարական կազմակերպության արտադրական տարածքը` բետոնախառնիչ հանգույցով և ասֆալտի գործարանով:

• Գլխամասում կառուցված է մոտ 2.5 մ բարձրությամբ 20 մ երկարությամբ բետոնյա ջրթափ պատվար, ինչը նախատեսված է եղել նախագծով: Միախուց տղմազտարանը կահավորված է աղբորսիչ ցանցով:

• Դիտարկման պահին գետի բնապահպանական ելքն ապահովվում էր պատվարով և ձկնանցարանով:

• Աստիճանաձև, երկաթբետոնե կոնստրուկցիայով կառուցված ձկնացարանն ունի 12 մ ընդհանուր երկարություն, 2 մ լայնություն, 2,5 սմ ընդհանուր բարձրություն: Առկա է 7 աստիճան՝ 6 խցերից բաղկացած: Յուրաքանչյուր խուց ունի 155-160 սմ երկարություն և 150-155 սմ լայնություն: Ձկնացարանի մուտքը պատնեշված է բետոնե պատով՝ 75 սմ բարձրությամբ, որի ստորին մասում, գետի մակերևույթից շուրջ 15 սմ բարձրության վրա, գտնվում է 25-30 սմ տրամագծով ճեղք: Այդ պատնեշից հետո առաջին աստիճանն ունի 160 սմ բարձրություն, որն անհաղթահարելի է դարձնում ցանկացած ձկնատեսակի տեղաշարժը ձկնանցարանով: Մյուս խցերի աստիճաններն ունեն 25-30 սմ բարձրություն, որոնց վրայով հոսող ջուրն ուներ 1-4 սմ բարձրություն: Ձկնանցարանի կառուցվածքի առաջին հատվածը բացարձակ չի համապատասխանում ձկների տեղաշարժումն ապահովելուն և կարիք ունի վերակառուցման:

• Ճնշումային խողովակի մուտքի մոտ առկա է աղբորսիչ ցանց, որի երկարությունը կազմում է 500 սմ, բարձրությունը՝ 320 սմ, որի ճաղերի միջև հեռավորությունը 4.5 սմ է: Ճաղերի միջև այդքան ճեղք ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 22 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում: Մանրաբջիջ ցանցը բացակայում է:

• Մեղրի գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ը, հանդիպում է կարմրախայտը, արևելյան տառեխիկը, երբեմն նաև Կուրի բեղաձուկը: Հնարավոր է նաև կողակի, Կուրի լերձական առկայությունը: Նրանցից որևէ մեկը Կարմիր գրքում գրանցված չէ:

• Ըստ կառուցման ՋԹ-ի` «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը Մեղրի գետից ջրառ կարող է իրականացնել բոլոր ամիսներին` գետում ապահովելով 0,092 մ3/վ բնապահպանական թողք: ՓՀԷԿ-ի աշխատակցի, համաձայն` ոռոգման սեզոնին մոտ 1 ամիս ՓՀԷԿ-ի աշխատանքը կանգնում է, կամ քիչ ջրաքանակով է աշխատում:

• ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալի, 1870 մ է, ըստ ընկերության` 2000մ, իսկ տրամագիծը` ըստ ՀԾԿՀ-ի, նախագծի և ՓՀԷԿ-ի ներկայացուցչի տվյալի` 1,4 մ:

• Մեղրի գետի վրա կառուցված են` «Մեղրի» ՓՀԷԿ (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 135մ), «Նժդեհ» » (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի-ի, 2020մ) ՓՀԷԿ-, «Մեղրի 1» ՓՀԷԿ (խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1870մ): Գետի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարայիներկարության (4025մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 11.18%:

• ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է 3 հատ չինական հիդրոագրեգատ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն: Ագրեգատներից 2-ն աշխատում են շատ ջրաքանակով, իսկ 1-ը` քիչ ջրաքանակով: Տուրբիններից 2-ը «Ֆրենսիս» են, 1-ը` «Տուրբո»: Գեներատորները սինքրոն են, որոնցից 2-ը՝ 1050կվտ, իսկ 1-ը՝ 400-600 կվտ հզորությամբ: Դիտարկման պահին աշխատում էր 3 ագրեգատը, որոնց աշխատանքով ՓՀԷԿ-ը ստանում էր 2450կվտ հզորությունը /նախագծային հզորությունը 2400կՎտ է/: Առկա սարքավորումներով դիտարկման պահին հնարավոր չէր հաշվառել օգտագործվող ջրաքանակը, ինչը հավաստեց նաև ՓՀԷԿ-ի աշխատակիցը:

• Գործում է Ջրի կիսաավտոմատ կառավարման համակարգ:

• Կայանում արտադրված էլեկրաէներգիան` 6կվ լարմամբ էլեկտրահաղորդման գծով միանում է մոտ 2կմ ՓՀԷԿ-ի շենքից վերև գտնվող «Նժդեհ» ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանին, որտեղից 6/35 տրանսֆորմացված էլեկտրաէներգիան միանում է 35 կվ օդային գծին:

• Ջրառի կետում ջրաչափը բացակայում է: Առկա է ջրի մակարդակի չափիչ քանոն:

• 2016թ-ին ՓՀԷԿ-ն աշխատել է 7 ամիս՝ սկսած հունիսից`արտադրելով 2.421.923կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

• Նախագծով նախատեսված կանաչապատման աշխատանքները ՓՀԷԿ-ի տարածքում ոչ բավարար էին արված: Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներն ապահովված չեն:

• Բավարար ռեկուլտիվացիա արված չէր:

• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 8 հոգի Մեղրիից և Լեհվազից:

• ՓՀԷԿ-ն իրականացրել է սոցիալական ծրագրեր:

• Ջրընդունիչի տարածքը լցված էր տարբեր տեսակի աղբով:

• «Մեղրի» ճանապարհաշինարարական կազմակերպության արտադրական արտադրական տարածքի բետոնախառնիչ հանգույցից հոսքաջրերն անմիջապես լցվում էին Մեղրի գետի այն հատված, որտեղ կառուցված էր ՓՀԷԿ-ի ձկնանցարանը: Արդյունքում աղտոտվում էր Մեղրի գետի ջուրը և ստեղծվում ձկների համար ոչ նպաստավոր կենսապայմաններ: Գետի ափին կուտակված տարբեր տեսակի թափոնները և աղբը ևս լցվում էին գետ:

Առաջարկություններ

1. Հաշվի առնելով, որ ձկնանց կառույցի առաջին հատվածը բացարձակ չի համապատասխանում ձկների տեղաշարժն ապահովելուն, այն կարիք ունի վերակառուցման: Առնվազն հարկավոր է ևս 5-6 աստիճանների կառուցում՝ ձկնանցարանի երկարությունը հասցնելով ոչ պակաս, քան 20 մ երկարության՝ 14-15 աստիճաններով, որոնց ամեն մի աստիճանի բարձրությունը պետք է կազմի 20-25 սմ:

2. Անհրաժեշտ է ճնշումային խողովակ մանրաձկան մուտքը կանխարգելող մանրաբջիջ ցանցի տեղադրում:

3. Անհարժեշտ է ջրառի կետում և բնապահպանական ելքի մուտքամասում տեղադրել ջրահոսքերի քանակությունների չափիչ սարքավորումներ, որոնք ապահովված կլինեն տվայներն օն-լայն փոխանցման հնարավորությամբ:

4. Առաջարկել ընկերությանը կայանային հանգույցի տարածքում կատարելու` նախագծով նախատեսված և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացությունում ամրագրված կանաչապետման և հողի ռեկուլտիվացման աշխատանքները:

5. ՓՀԷԿ շահագործող ընկերությունը պետք է ձեռնամուխ լինի ինչպես կայանային հանգույցի, այնպես էլ պատվարին հարող գետափնյա տարածքներում կուտակվող` արտադրական թափոնների, կենցաղային աղբի, ինչպես նաև ջրաբերուկների հեռացման աշխատանքների կազմակերպմանը:

 

 

 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:15 Հունիս 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news