«ՍԵԿԱ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«ՍԵԿԱ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ՍԵԿԱ» փոքր ՀԷԿ: «ՍԵԿԱ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Քարահունջ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի վտակ Վարարակ գետի վրա, որի երկարությունը 29 կմ է: «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԿԱՐԱԼԵՎԱՍ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016 թ-ին:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են`Х=46021'47.20'', Y=39028'39.28'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1102,0մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=46022'21.62'', Y=39027'23.55'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի, H=980մ է: Ջրառի կետի իրական կոորդինատներն են՝ X=46021'46.6'', Y=39021'46.7'': Ջրահեռացման կոորդինատներն են` X=46022'22.7'', Y=39027'26,9'': ՋԹ-ի և իրական կոորդինատները համապատասխանում են: ՓՀԷԿ-ի, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 118.6 մ, ըստ նախագծի՝ 122 մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.1 մ3/վ է: ՓՀԷԿ-ն առավելագույնն օգտագործում է 1000լ/վրկ, նվազագույնը՝ 300լ/վրկ, իսկ դիտարկման պահին օգտագործում էր 400լ/վրկ ջուր: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1040 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.732 միլիոն կՎտ ժամ է, ըստ նախագծի՝ հաշվարկային արտադրությունը 6.24 միլիոն կՎտ ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 21.12.2016-02.12.2033թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 06.03.2017-02.12.2033թթ.:

• ՓՀԷԿ-ի ջրընդունիչը ներառում է բետոնյա ջրթափ պատվար, եռաստիճան տղմազտարան, որտեղ իրականացվում է ջրաբերուկներից մաքրում և նստեցում: Տղմազտարանը կահավորված է 1 խոշոր և 2 ավելի փոքր ճաղավանդակներով: Պատվարի բարձրությունն, ըստ նախագծի, 1.5 մ է, երկարությունը` 12.0մ:

• Ձկնանցարանը կառուցվել է միջազգային նորմատիվներին համապատասխան: Այն նախագծվել է գերմանական «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության կողմից մշակված ձկնուղիների հաշվարկային մեթոդիկայով, որտեղ հաշվի են առնվել ձկնատեսակների չափերը, հեղեղային ելքերը: Բետոնե ձկնանցարանըաստիճանաձև է, կասկադային, կազմված է երեք հիմնական հուներից, որոնցից յուրաքանչյուրում առկա է 5 խուց: Խցերը փոքրացնում էին ջրի հոսքի ուժը և նպաստավոր պայմաններ ստեղծում ձկների հնարավոր տեղաշարժը ձկնանցարանով ապահովելու համար: Ձկնանցարանի մեկ հունի երկարությունը 1016 սմ է, լայնությունը` 155 սմ: 5 խցերից յուրաքանչյուրն ուներ շախմատաձև տեղադրված` խորքային և մակերեսային անցքեր, որոնց միջով անարգելք կարող էր անցնել ձուկը:

• Առկա է 3 աղբորսիչ` 250 սմ երկարությամբ: Աղբորսիչի ճաղերի միջև հեռավորությունը 2-2.5 սմ է:

• «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ը ՋԹ-ով Վարարակն գետից վերցնում է տարեկան 25.4 միլիոն խմ ջուր` գետում ապահովելով 0.035 մ3/վ բնապահպանական թողք:

• Ըստ ՀԾԿՀ-ի` ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծն է` 1,2մ, 1,0մ, երկարությունը` 1450,0 մ, 1200,0 մ: Իրականացված է ռեկուլտիվացիա:

• Վարարակն գետի վրա կառուցված են «Վարարակն», «Քարահունջ», «Վ.Ա.Լ.» և «Սեկա» ՓՀԷԿ-երը, որոնց դերիվացիայի գումարային երկարության (8457.7մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 29.16 %:

• ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW բանկի տրամադրած վարկային միջոցներով: Կայանային հանգույցը բոլոր սարքավորումներով բավարարում էր եվրոպական չափանիշներին: Այն ապահովված է ավտոմատ կառավարման համակարգով, կառուցված է նորմատիվներին համապատասխան: Ջրառը վերահսկվում է on-line կապով: Կայանում տեղադրված է 1 հատ “Vartech” մակնիշի ագրեգատ` համալրված բուլղարական արտադրության տուրբինով և գերմանական արտադրության գեներատորով:

• Տուրբինը շառավղաառանցքային է, գեներատորը` սինքրոն:

• Դիտարկման պահին սակավաջուր ժամանակահատված էր, ՓՀԷԿ-ն օգտագործում էր 400լ/վրկ ջուր` ապահովելով 550 կՎտ հզորություն:

• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է յուղորսիչ:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ը էլեկտրաէներգիա է սկսել արտադրել 2016թ-ի նոյեմբերից և մինչև տարեվերջ արտադրել է 575850 կվտ ժամ էլեկտրաէներգիա:

• ՓՀԷԿ-ի տարածքում սողանքային երևույթներ բացակայում էին:

• ՓՀԷԿ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն: Ապահովված են բոլոր նախագծային լուծումները, ՓՀԷԿ-ը ստանում է սահմանված հզորություն և սահմանված ջրաքանակ է օգտագործում:

• Առկա է անջրթափանց հորով զուգարան` կոյուղուն միացված:

• ՓՀԷԿ-ն ունի ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ: Ջրառում օգտագործվող ջրի քանակն ավտոմատ կառավարման համակարգի միջոցով կարգավորվում է ագրեգատների աշխատանքով և վիզուալ երևում էր տեսախցիկում: Այդ համակարգով ապահովվում էր ինչպես ՓՀԷԿ-ի օգտագործվող ջրաքանակը, այնպես էլ բնապահպանական ելքը:

• ՓՀԷԿ-ում տեսչական ստուգում չի անցկացվել:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 10 հոգի Քարահունջից և Գորիսից:

• «ՍԵԿԱ» ՓՀԷԿ-ի ջրառից իրականացվում է ոռոգում ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ նախաձեռնությամբ որպես սոցիալական ծրագիր:

• Գետի հունի տարբեր կողմերում հակասանիտարական վիճակ էր: Անկազմակերպ կերպով մոտակա բնակավայրերի կենցաղային աղբը և տարբեր տեսակի թափոնները /այդ թվում նաև վտանգավոր թափոններ/ լցվում էին գետ: Նման իրավիճակում գետում անբարենպաստ իրավիճակում են հայտնվել ջրային օրգանիզմները, մասնավորապես ձկները, որոնց դիտարկման պահին հայտնաբերել չհաջողվեց:

• Դիտարկման պահին ջրառից վերև կուտակված էր ջրաբերուկից հավաքած աղբը: Ընկերության կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվում են ջրաբերուկներից հավաքված աղբի հեռացման աշխատանքներ:

Առաջարկություն

Գետի հունում հակասանիտարական վիճակը վերացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ափամերձ համայնքները մշակեն աղբահանության և աղբահեռացման ծրագրեր և իրականացնեն դրանք:

Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:07 Դեկտեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news