«Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիայում» իր մասնաբաժինը կհասցնի 100 տոկոսի

«Գազպրոմը»  «Գազպրոմ Արմենիայում» իր մասնաբաժինը կհասցնի 100 տոկոսի

www.vestifinance.ru

«Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Հայաստանից» 26,381 դրամով (3,4 միլիարդ ռուբլի) 5,248 միլիոն լրացուցիչ սովորական բաժնետոմսերի ձեռքբերումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմը»: Ռուսական կառավարությունը հավանություն տվեց «Հայռուսգազարդ» ընկերության (ներկայիս անունը «Գազպրոմ Հայաստան») բաժնետոմսերի առքուվաճառքի և աշխատանքի պայմանների մասին համաձայանգրի փոփոխություններին, որի համաձայն` «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում 80%-ից հասցվել է 100%-ի:

«Գազպրոմ Հայաստանը» Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի:

2013թ-ին «Գազպրոմը» և «Գազպրոմ Հայաստանը» պայմանագիր կնքեցին 2014-2018թթ. տարեկան Հայաստան 2,5 միլիարդ խմ գազ մատակարարելու մասին: 2016թ-ին կողմերը ստորագրեցին պայմանագրի լրացում:

«Գազպրոմը» «Գազպրոմ Հայաստանի» միակ բաժնետերն է:

17:47 Հունիս 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news