Կառավարությունն առաջարկում է պետական համակարգում կիրառել էներգաարդունավետ ապրանքատեսակներ. ԱԺ հանձնաժողովը դրական է արձագանքում

Կառավարությունն առաջարկում է պետական համակարգում կիրառել էներգաարդունավետ ապրանքատեսակներ. ԱԺ հանձնաժողովը դրական է արձագանքում

ԷկոԼուր

Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:

Ս.թ. մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծին

Օրենքի փոփոխություններով կառավարությունն առաջարկվում է պետական գնումների համակարգով ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ էներգաարդյունավետության պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է.

- պետության կողմից սեփական օրինակով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման խրախուսում ու սպառողների լայն զանգվածներին դեպի էներգաարդյունավետ ապրանքատեսակների ձեռք բերման ուղղորդում,

- պետական կարիքների ապահովման նպատակով ձեռքբերվող ապրանքատեսակների էներգաարդյունավետության պահանջների սահմանում,

- պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող սարքերի նկատմամբ պետական միջոցների տնտեսում երկարաժամկետ հատվածում,

- ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու պատրաստականություն,

- ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ դիրքորոշման հստակեցում:

16:48 Մարտ 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news