ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրինագիծն ուղարկվեց լրամշակման

ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրինագիծն ուղարկվեց լրամշակման

ԷկոԼուր

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բացահայտել հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ շահագործող կամ դրանց համակցված արտադրությամբ զբաղվող ընկերությունների 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող իրական սեփականատերերին: Օրինագծով  նախատեսում է նաև պատասխանատվության միջոցների կիրառում չբացահայտման դեպքում:

Օրինագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովը մարտի 3-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը  հայտնել է, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նախագծի գաղափարի վերաբերյալ դրական է: Սակայն նախագծի հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը հայտնել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն հեղինակները հետ են կանչում նախագիծը՝ այն լրամշակելու նպատակով:

Ըստ այդմ, մարտի 4-ի նիստում պատգամավոր Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել, որպեսզի օրինագիծը հետ գնա առաջին ընթերցման փուլ լրամշակումների համար: Օրինագիծը չընդունվեց: Ազգային ժողովի նախագահը քվեարկության դրեց օրինագիծը գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ ուղարկելու հարցը: Այն հավանություն ստացավ:

Հիշեցնենք, որ հունվարին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարությունը բացասական դիրքորոշում էր ներկայացրել այս օրինագծի վերաբերյալ՝ նշելով որ դեռևս նպատակահարմար չի համարում նման փոփոխություն իրականացնելը:

16:02 Մարտ 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news