Սուրեն Պապիկյանը ՌԴ էներգետիկայի նախարարի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի հետագա աշխատանքները

Սուրեն Պապիկյանը ՌԴ էներգետիկայի նախարարի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի հետագա աշխատանքները

ԷկոԼուր

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառոմ երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Ինչպես հայտնում է ՏԿԵՆ-ի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տեխնիկական այլ լուծումները վերջնականացնելու նպատակով ինտենսիվացնել քննարկումները մասնագիտական մակարդակում՝ ներգրավելով նախաձեռնությանը մասնակից մյուս գործընկերներին։Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ընթացքի շուրջ։

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» տարածաշրջանային ծրագիրը ստորագրվել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև: Այն նպատակ ունի միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը, բարձրացնել փոխհոսքերի կառավարման մակարդակը:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը: Արձանագրության ստորագրումը պայմանավորված է համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

14:46 Հոկտեմբեր 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news