IFC-ն տրամադրում է նոր մասշտաբային ֆինանսավորում գոյատևման համար ռիսկեր պարունակող հանքարդյունաբերության համար (Գվինեա, Մոնղոլիա, Հայաստան, հակիրճ տարբերակ)

IFC-ն տրամադրում է նոր մասշտաբային ֆինանսավորում գոյատևման համար ռիսկեր պարունակող հանքարդյունաբերության համար (Գվինեա, Մոնղոլիա, Հայաստան, հակիրճ տարբերակ)

www.brettonwoodsproject.org

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, IFC-ին) ներդնում է հարյուրավոր միլիոն դոլարներ հանքարդյունաբերական մեծ նախագծերում՝ չնայած շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության երկար ցուցակի: «Rio Tinto» և «Chinalco» հանքարդյունաբերական ընկերությունները 20 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել  IFC-ի հետ գվինեական «Simandou» նախագծի իրավական և ֆինանսական աջակցության մասին, որտեղ IFC-ն ունի բաժնետոմսերի 5 տոկոսանոց փաթեթ: «Սիմանդուն» խոշորագույն երկաթահանքի ծրագիր է Աֆրիկայում: Այն ենթարկվել է խիստ քննադատության աղքատության կրճատման վրա նկատելի ազդեցության բացակայության, կոռուպցիոն ռիսկերի և մարդու իրավունքների խախտման, սոցիալական և էկոլոգիական ազդեցության գնահատման բացակայության և հանքարդյունաբերության պատճառով վնասների «մեղմացման» կասկածելի պլանի համար: 

Մոնղոլիայում հսկայական «Օիու Տոլգոյ» նախագիծը մինչ օրս անհանգստություն է առաջացնում օդի լուրջ աղտոտման, արոտավայրերի և մաքուր ջրի կորստի պատճառոով, ինչը  ստիպում է հովիվներին հրաժարվել գոյատևման համար ավանդական միջոցներից: Գրավոր դիմումով համայնքները կոչ են անում   IFC-ին հետաձգել 400 միլիոն դոլար վարկի տրամադրումը, մինչև չվերանայվեն նախագծի էական ազդեցությունները, մոնղոլերեն թարգմանվի աուդիտի տեքստը և անցկացվի տեխնիկական բրիֆինգ նախագծի վերաբերյալ: IFC-ի Օմբուդսմենին ուղղված նամակում հովիվները նշում են, որ հանքարդյունաբերությունը կբերի «ջրային համակարգի հյուծման, արոտավայրերի բերքատվության վատթարացման, անտառներին ջուր մատակարարող  ջրային ռեսուրսների նվազմանը  և մշակութային ազդեցությանը նրա վրա, ինչը իրենք դիտարկում են որպես սուրբ գետ»: 

Հայաստանում Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչները 9 ՀԿ-ների աջակցությամբ բողոք են ներկայացրել Օմբուդսմենին  (САО) IFC-ի  վերաբերյալ: Ամուլսարի ոսկու հանքավայրը կառավարվում է Նորմանդական կղզիների օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերության կողմից: Դիմումատուներն ասում են, որ հանքը կբերի ջրային ռեսուրսների աղտոտմանը, բացասական ազդեցություն կունենա Կարմիր գրքում գրանցված տեսակների վրա և հավաստիացնում են, որ արդեն խախտված են ազգային օրենքները և IFC-ի արդյունավետության ստանդարտները: САО-ն դիտարկեց բողոքը որպես օրինական և սկսեց գնահատման գործընթացը: 2009 թ-ին IFC-ին Ամուլսարում ներդրումներ արեց հետախուզական աշխատանքների, տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծերի գնահատման համար: IFC-ի ինֆորմացիոն նախագիծն ընդունում է, որ էկոլոգիական և սոցիալական էական հարցերը երկրաբանահետախուզական աշխատանքների փուլում ներառում են ջրերի, փոշու, աղմուկի կառավարումը և անտառային և գյուղատնտեսական հողերի օգտագործումը: 

Հունիս 24, 2014 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր