ԷկոԼուր
Փետրվարի 4-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի (Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) նիստը: «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը խմբի անդամներին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության` «Մինչեւ 2030թ.կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում» հայեցակարգի նախագիծը, որից հետո ծավալվեց քննարկում:
Քննարկման արդյունքում որոշվեց՝
- հավանության արժանացնել հայեցակարգը
- գոհունակություն հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ հանրության կողմից ներկայացված բազմաթիվ, բազմաբովանդակ առաջարկություններ ներառվել են հայեցակարգի նախագծում
- համոզմունք հայտնել, որ անհրաժեշտ է վերահսկել ապագա գործընթացը, որպեսզի, կայուն զարգացման նպատակները տեղայնացնելիս եւ իրականացնելիս, ապահովվի հանրության մասնակցությունը եւ առաջարկությունների ընդգրկումը, պաշտպանվի կայուն զարգացման սկզբունքներին լիարժեք համապատասխանությունը:
Հայեցակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:
Փետրվար 05, 2016 at 16:34