11500 հա հողատարածք տուժեց բնության տարերքից, վիճակը շտկելը 6 միլիարդ դրամ կարժենա

11500 հա հողատարածք տուժեց բնության տարերքից, վիճակը շտկելը 6 միլիարդ դրամ կարժենա

 ԷկոԼուր

Եղանակային կտրուկ փոփոխությունները լուրջ վնաս են հասցրել գյուղատնտեությանը: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարության ապրիլի 3-ի հերթական նիստի ժամանակ: Վնասներ են արձանագրվել շուրջ 11500 հեկտար տարածքում։ « …մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Վարչապետի խոսքով` գյուղացիներին աջակացություն կտրամադրվի ՀՀ պետբյուջեից:

Ֆինանսական խնդիրները քննարկելու համար ՀՀ կառավարությունը դիմել է ՀՀ կենտրոնական բանկին: « Արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արել ենք, տարբեր գյուղերում հարցումներ ենք կատարել: Բացի այդ, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից ամբողջական պատկերը Ձեզ կներկայացնեմ: Կարող եմ ասել, խոսքը մոտավորապես 6 միլիարդ վարկային ներդրումների մասին է»,- նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Լուսանկարը`a1plus.am-ի

17:08 Ապրիլ 03, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news