Կոռուպցիա և hսկողություն

Կոռուպցիա և hսկողություն

 ԷկոԼուր

Հետզհետե ավելի մեծ անհանգստություն է առաջացնում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտադրությունը վերացնել տնտեսվարող սուբյեկտների վերահսկման ինստիտուտը՝ ի դեմս տեսչության, եւ ստեղծել նոր կառույց:  Կառավարությունն դեռ դրա մասին պաշտոնապես չի հայտարարում, բայց տեղեկատվությունն արդեն բուռն քննարկվում է  մամուլում և պետական գերատեսչություններում: Ինչպիսի գործառույթներ էլ  որ չվերագրվեն  նոր մարմնին, արհեստավարժությունը ոչ ոք դեռ չի չեղարկել:

Անցումային երկրների փորձը ցույց է տվել, որ պետական ցանկացած ինստիտուտի փլուզումը հղի է բացասական հետևանքներով, պատասխանատվության և հաշվետվողականության կորստով: Մասնավորապես անհասկանալի է, թե տարբեր տեսչությունների միավորման արդյունքում ինչպես պետք է աշխատի ստուգումների մեթոդաբանությունը, որն օգտագործվում է խախտման որոշման համար, որն էլ պահանջում է  պրոֆեսիոնալ գիտելիք և փորձ:

Ինչ վերաբերում է տեսչություններում կոռուպցիային, որի մասին այդքան սիրում են խոսել  բարձրաստիճան չինովնիկները, ապա կարելի է ենթադրել, որ կառավարությունը մտադրված է կոռուպցիայի վերահսկողությունը կենտրոնացնել մեկ համակարգի  մեջ, և այդպես «պայքարել» դրա դեմ:

14:35 Փետրվար 02, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news