Բնապահպանական խախտումները ՀՀ պետբյուջե են բերել 922.500 դրամ

Բնապահպանական խախտումները ՀՀ պետբյուջե են բերել 922.500   դրամ

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտանբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման  երեք դեպք /փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և  նշանակվել են 372 500 ՀՀ դր. տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դր.՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դր.` բնությանը պատճառված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրուքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000  ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձնագրություն:

Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ  պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500  ՀՀ դր.:

18:23 Մարտ 31, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news