«ՀՀ-ում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության` «Մինչեւ 2030թ.կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում» հայեցակարգի նախագիծն արժանացավ ՀԿ-ների հավանությանը

«ՀՀ-ում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության` «Մինչեւ 2030թ.կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում»   հայեցակարգի նախագիծն արժանացավ ՀԿ-ների հավանությանը

ԷկոԼուր

Փետրվարի 4-ին  «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի (Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն) նիստը: «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը խմբի անդամներին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության` «Մինչեւ 2030թ.կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում»   հայեցակարգի նախագիծը, որից հետո ծավալվեց քննարկում:

Քննարկման արդյունքում որոշվեց՝

  • հավանության արժանացնել հայեցակարգը
  • գոհունակություն հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ հանրության կողմից ներկայացված բազմաթիվ, բազմաբովանդակ առաջարկություններ ներառվել են հայեցակարգի նախագծում
  •  համոզմունք հայտնել, որ անհրաժեշտ է վերահսկել ապագա գործընթացը, որպեսզի, կայուն զարգացման նպատակները տեղայնացնելիս եւ իրականացնելիս, ապահովվի հանրության մասնակցությունը եւ առաջարկությունների ընդգրկումը, պաշտպանվի կայուն զարգացման սկզբունքներին լիարժեք համապատասխանությունը:

Հայեցակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

16:34 Փետրվար 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news