ԷկոԼուր
Մինչեւ հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը: Հունվարի 16-ին գործադիրը հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին:
Այսպիսով, ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական աժնետոմսերի փաթեթը, 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
Հունվար 17, 2014 at 07:44