ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ և 3-րդ աշխատանքային խմբերը ստորագրեցին համագործակցության Հուշագիր

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ և 3-րդ աշխատանքային խմբերը ստորագրեցին համագործակցության Հուշագիր

ԷկոԼուր

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ և 3-րդ աշխատանքային խմբերը մտադիր են միավորել ուժերը` ընդհանուր նպատակների հասնելու համար: Մայիսին տեղի ունեցավ այդ երկու աշխատանքային խմբերի համատեղ նիստը, որի ընթացքում բարձրաձայնվեցին էներգետիկ անվտանգության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, «կանաչ» տնտեսության խնդիրները:

Քննարկմանը մասնակցեցին աշխատանքային խմբերի անդամներ` Կարեն Չիլինգարյանը, Հասմիկ Ազիբեկյանը, Գայանե Պողոսյանը, Նարինե Մայիլյանը. Սարգիս Սեդրակյանը, Մովսես Արիստակեսյանը, Նազելի Վարդանյանը, Սուրեն Գյուլխասյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Ինգա Զարաֆյանը: On-linе առաջարկություն ներկայացրեց Թաթուլ Մանասերյանը: Արդյունքում ստորագրվեց երկու աշխատանքային խմբերի համագործակցության Հուշագիր:

«Մենք` Արևելյան գործընկերության երկրներիքաղաքացիական հասարակության
ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ և3-րդ աշխատանքային
խմբերը, համաձայնության եկանք համագործակցել հետևյալ ուղղություններով`
• նպաստել «կանաչ» տնտեսության և «կանաչ» էներգետիկայի զարգացմանը
• նպաստել բնական ռեսուրսների նկատմամբ քաղաքացիների հավասար և արդարացի մատչելիությանը
• նպաստել երկրի բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը
• նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը եվրոպական չափորոշիչներին համահունչ
• Ոլորտային մասնագետների հետ ուսումնասիրել շահագործվող հանքավայրերի տնտեսական, առողջապահական և բնապահպանական հետևանքները»,- նշված է Հուշագրում:

Հուշագիրը աշխատանքային խմբերի անունից ստորագրեցին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ աշխատանքային խմբի համակարգող, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

 

17:11 Մայիս 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news