ԷկոԼուր
Ղարաբաղյան կոնֆլիկտի կտրուկ սրացումը մեր երկրի քաղաքացիների համար անսպասելի չէր: Եվ կապ չունի՝ ինչպես անվանել այն, ինչ կատարվում է այսօր: Պատերազմ է սա, թե պատերազմ չէ, կամ սահմանափակ ծավալով և ժամանակահատվածով ռազմական միջադեպ: Մահանում են մարդիկ, երիտասարդ զինվորներ, խաղաղ բնակիչներ, և անտարբեր մնալն անթույլատրելի է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, որն է իր պարտքն այս դժվարին ժամանակահատվածում, բայց կարևորն այն է, որ մենք վերջապես հասկանանք, որ մեր հողը, մեր Հայրենիքն այն թանկարժեք պարգևն է, որը մենք պաշտպանում ենք մեր երեխաների արյան գնով: Եվ անգամ խաղաղ ժամանակ այս մասին չի կարելի մոռանալ:
Ռազմական հակամարտությունների ժամանակ էկոլոգիական խնդիրները, որպես կանոն, ավելի են սրանում: Հակամարտությունների ավարտից հետո հողի վերքերն արագ չեն լավանում: ԷկոԼուրը միանում է Հայրենիքի պաշտպաններին և խաղաղ բնակիչներին օգնելու միտված գործողություններին և կոչ է անում էկոլոգիական կազմակերպություններին և «կանաչ» շարժումներին համախմբվել և միասին պաշտպանել հողը, ջուրը, անտառները, որոնք հիմա պաշտպանում են մեզ:
Ապրիլ 04, 2016 at 16:45