Լուսավորության մութ գործարքները

Լուսավորության մութ գործարքները

ԷկոԼուր

«ԼՐԱԳԻՐ» Էլեկտրոնային թերթի լրագրող Թեհմինե Ենոքյանը տարածել է «Սուբսիդավորումը բլեֆ էր» վերնագրով տեսանյութ, որտեղ տնտեսագետ Արտակ Մանուկյանն ապացուցում է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ կապված կառավարության կողմից խոստացած սուբսիդավորումն ընդամենը խաբկանք է: Հիշեցնենք, որ երբ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը վաճառեց «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, էլեկտրաէներգիայի սակագինը 2015 թվականի օգոստոսի 1-ից բարձրացավ մոտավորապես 16.7%-ով՝ կազմելով 6.93 դրամ 1 կՎտ/ժ համար:

«Հունվար-նոյեմբեր ամիսներին ԱՎԾ-ի տվյալներով տեսնում ենք, որ ատոմակայանի արտադրած հոսանքը շուրջ 11 տոկոսով ավելացել է, ՀԷԿ-երն ավելացրել են 15 տոկոսով, և դրան զուգընթաց ՋԷԿ-երն ավելացրել են իրենց էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մոտ 15 տոկոսով: Սա նշանակում է, որ մենք նախկինում մնացորդային սկզբունքով օգտագործում էինք ՋԷԿ-երի թանկ արտադրած հոսանքը, հիմա դրա փոխարեն օգտագործում ենք շատ ավելի էժան ատոմակայան և ՀԷԿ, ինչը նշանակում է, որ միջին ինքնարժեքը, որ ՀԷՑ-ը ձեռք է բերում՝ նվազել է: 
Երկրորդ գործոնը գազի գինն էր: Մենք գազը ձեռք էինք բերում 189 դոլարով, ինչպես է ստացվում, որ մենք 270 դոլար ենք վճարում, իսկ պայմանագրով նախատեսվում է 165 դոլար: Այս ամենը հաշվի առնելով պետք է սակագինը նվազեր մինչև փետրվարի 1-ը, որովհետև մինչև օգոստոսի 1-ը հասկանալի է, որ եթե նկարչություններ այստեղ չծնվեն, ապա ակնհայտ է, որ սակագինը շուրջ 6 դրամով կնվազի: 36 մլրդ դրամի կարգի օբեկտիվ պարտք էին ասում, դա պետք էր 3 տարում մարել, մեկ տարվա թանկացման միջոցով մենք վճարեինք: 24 միլիարդ արագացված տեմպերով փորձեցին ՀԷՑ-ին վերադրաձնել, դա ներառվել է ներկա սակագնի մեջ: Օգոստոսի 1-ին 24 միլիարդ դա պետք է հետ գնա», - ասում է Արտակ Մանուկյանը: 

Տնտեսագետն իր հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթից ընդգծում է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ 2.8 միլիարդ դրամի ժողովուրդը լրացուցիչ գումար է վճարել: Սա նշանակում է, որ ժողովրդին ոչ Տաշիր գրուպն է սուբսիդավորում, ոչ էլ կառավարությունը, այլ ժողովուրդն է սուբսիդավորում կառավարությանը և Տաշիր Գրուպին: Թող Ռոբերտ Նազարյանը բացատրի, թե ինչու հունվարի 1-ից հետո 6 դրամով ավել պետք է վճարել և երկրորդը, ամենակարևոր հանգամանքը, որ կուզենայի նշել, հանրային փողով հանրային վստահութամբ, դա մարդ բերելու կուլտուրան էր, որ մտցրեց պարոն Նազարյանը:

Հաշվի առնելով հանրության շրջանում գազի, հոսանքի և մի շարք այլ ծառայութունների մատուցման դիմաց վճարվելիք գումարների և հաշվարկների նկատմամբ եղած դժգոհությունը և անվստահությունը, տնտեսագետը հանդես 1 գալիս առաջարկով:

«Ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարում ի՞նչն է խանգարում, որ մենք ունենանք excel ֆայլ, որտեղ բոլոր ծախսերը կան, յուրաքանչյուր քաղաքացի կարող է համապատասան թվերը տեղադրելով ստանա իր ջրի, գազի և հոսանքի վճարվելիք գինը»:
Ամռան ամիսներին մեծ բողոքի ալիք բարձրացավ էլետրաէներգիայի սակագնի փոփոխության համար, սակայն որպես լուծում առաջարկվեց կառավարության կողմից սուբսիդավորումը:

«Սուբսիդավորւմը խաղ էր և բլեֆ, խտրական վերաբերմունք կար: Սուբսիդավորում ասվածը ժամանակավոր հանրության ուշադրությունը շեղելու քայլ էր, ես այն ժամանակ էլ էի ասում` սեպտեմբերից, հոկտեմբերից այս կողմ կտեսնեք սուբսիդավորումը որևէ էական դեր չի կատարելու: Սուբսիդավորման լիմիտը 250 կ/վտ ժամն էր, ձմռան ամիսներին դա շատ դժվար է պատկերացնել, որ որևէ ընտանիք ավելի քիչ է ծախսում, հետո ավելացել է ցրտերի հանգամանքը, կա նաև գազի սակագնի և գազի հաշվարկի նկատմամբ անվստահություն»,- նշված է Թեհմինե Ենոքյանի նյութի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:



16:07 Փետրվար 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news