Քաղաքական գործիչների համար. ջուրը քաղաքական գործոն է

Քաղաքական գործիչների համար. ջուրը քաղաքական գործոն է

ԷկոԼուր

Ի՞նչ բովանդակություն ունի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցը: Հայկական պատվիրակությունը վստահեցնում է, որ զեկույցի թեման տեղափոխվել է քաղաքական հարթության վրա և ունի քաղաքական բովանդակություն, իսկ Միլիցա Մարկովիչը հայտարարել է, որ զեկույցը կրում է հումանիտար-տեխնիկական բնույթ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն 98 կողմ ձայներով հավանություն տվեց Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչի զեկույցին` ուղղումներով: Դեմ քվեարկեցին 71 պատգամավոր, ձեռնպահ՝ 40:

Միլիցա Մարկովիչը մասնավորապես հայտարարեց, որ Սարսանգի ջրամբարի տարածքը վերահսկվում է Հայաստանի կողմից այն դեպքում, երբ դա Ադրբեջանի տարածքն է, և մեղադրեց հայկական կողմին Սարսանգի ջրամբարից դեպի ադրբեջանական բնակավայրեր ջրի բաց թողմանը խոչընդոտելու, այնտեղ բնակվող մարդկանց և գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մեջ:

Ջուրը, ինչպես նավթը և գազը, չափազանց հզոր քաղաքական գործոն է, և այս մասին չպետք է մոռանան քաղաքական գործիչներն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լուծման ժամանակ: Սարսանգի ջրամբարը, ինչպես ցանկացած ջրամբար, ռազմավարական ջրային օբյեկտ է և ջրային անվտանգության գործոն: Յուրաքանչյուր երկիր ջրային անվտանգության հարցը լուծում է իր լիազորությունների և երկրի քաղաքականության շրջանականերում: Ջրային անվտանգության հարցը համաշխարհային քաղաքականության հարց է: Միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԽԽՎ-ի, կարող է տեղափոխել հարցը համապատասխան կոնվենցիաների շրջանակներ, և լուծել հարցն այդ շրջանակներում:

Լուսանկարը վերցված է www.artsakhpress.am կայքից:

15:24 Հունվար 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news