Բաղրամյանում ցուցարարների բարիկադները դարձան քրեական գործի առիթ

Բաղրամյանում ցուցարարների բարիկադները դարձան քրեական գործի առիթ

ԷկոԼուր

«Սանիտեկ» ՍՊԸ-ի աշխատակից Արա Կարապետյանի գրավոր հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավում կատարելու մասին: Մասնավորապես, առգրավման են ենթակա «Սանիտեկ» ՍՊԸ-ին պատկանող Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: Այս մասին այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին հայտնեց ՀՀ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: Նշենք, որ աղբամանները ցուցարարները օգտագործում են որպես բարիկադներ:

Արսեն Այվազյանը ցուցարարներին հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ կիրականացվի առգրավման քննչական գործողությունը և նշեց, որ խոչընդոտման ուղղված ցանկացած գործողություն կարժանանա իրավական գնահատականի: Չնայած զգուշացմանը՝ ցուցարարները նստեցին աղբամանների վրա և թույլ չտվեցին առգրավել իրենց բարիկադները: Ոստիկանությունը որևէ գործողություն չձեռնարկեց:



18:29 Հունիս 29, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news